O Dia ամսագրի փոխանցմամբ՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հանձնած կորոնավիրուսի նախնական թեստի արդյունքները հաստատել են վարակումը; Գրում է Gazeta.ru-ն։
Նախագահն անալիզներ հանձնել էր այն պատճառով, որ բրազիլիացի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ֆաբիո Վայնգարտենը կորոնավիրուսով վարակված էր եղել։
Երկիրում կորոնավիրուսի ավելի քան 80 դեպք է հայտնաբերվել:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ COVID-19 կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել։ Վերջին տվյալներով՝ վարակվել է ավելի քան 136 հազար մարդ, մահացել է 5067-ը: