«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը` «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանը, ով պատերազմից հետո մնացել էր Գորիսում եւ շարունակում էր իր ջոկատի հետ մարզումները, նախընտրական արշավի շրջանակներում երեկ Սյունիք է մեկնել։
Նա զբոսնել է համայնքապետարանի մոտակայքում, տեսանկարել այդ պահերը, հավանաբար, որպեսզի հետո քարոզչական հոլովակ դարձնեն, ապա այցելել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան դպրոց։ Առիթը դպրոցի սպորտդահլիճի բացումն է եղել, որը մեկ անգամ արդեն «բացել» էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ ապրիլի 26-ին։
Ի դեպ, Սյունիքում միակ պաշտոնյաները, որոնք ընդունել են Աննա Հակոբյանին, եղել են մարզպետը, փոխմարզպետն ու իմքայլական սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում