Այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ:
Քիչ առաջ կառավարություն եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: Նրան տեսնելով՝ ակցիայի մասնակից կանանցից մեկը, դիմելով նրան ասաց. «Գնա, գնա, Սյունիքը տուր, կռված տղա ես, Վազգենի ընկերն ես, ամոթ քեզ»։
Միքայելյանը որեւէ բան չասաց, լուռ մտավ կառավարության շենք: