f

Անկախ

Այս իշխանության օրոք ցանկացած որոշում եղել է ի վնաս Հայաստանի. Վազգեն Մանուկյան


ասին այսօր` մայիսի 20-ին, Կառավարության շենքի մոտ NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Կապիտուլյացիայի պայմանագիրը սարսափելի էր, բայց այն, ինչ որ դրանից հետո շարունակվեց կատարվել, նույն սարսափը շարունակում է առաջացնել դա: Դուրս գալ Զանգելան-Կուբաթլուից, Սյունիքի սահմանների համար ստեղծել  վտանգ, GPS-ով սահման որոշել, թողնել Իշխանաասարը, Սեւ լիճը: Երեկ որ հրապարակվեց, որ Տավուշից ինչ-որ գյուղեր պիտի տան, բայց դա նորություն չէր,  դա եռակողմ հայտարարության առաջին խմբագրության մեջ գրված էր, որ Տավուշի շրջանի որոշ տարածքներ պետք է տրվեն Ադրբեջանին: Հետո դա քողարկեցին, մտցրեցին գաղտնիի մեջ:  Հիմա մի փաստաթուղթ կլինի, վաղը ուրիշ փաստաթուղթ կլինի, մենք անընդհատ կորցնելով, գնում ենք առաջ»,-ասաց նա:

 

 

Մանուկյանի խոսքով` սահմանները պետք էր որոշել միջազգային ընդունված կանոնակարգով, ոչ թե GPS-ով, որի դեպքում մենք նորից տարածքներ ենք կորցրել:

«Հետո էլ իրանք եկան առաջ, հիմա էլ փաստաթղթի մեջ գրած է, որ հաշվի առնել սովետական սահմանները, նաեւ ստեղծված իրավիճակը, իսկ իրավիճակն այն է, որ Իշպանասարը իրենց ձեռքում է, վաղը մյուս օրը Քյարքիի հարցը կառաջանա եւ այլն, եւ այլն»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է այս փաստաթուղթը իրավիճակ փոխի, Մանուկյանը ասաց, որ հուսով է որ պետք է փոխի եւ ինքն էլ շատ բացասաբար է վերաբերում նշանակված արտահերթ ընտրություններին:

«Անիմաստ է գնալ ընտրությունների, քանի որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահեց կապիտուլյացիայից հետո, երբ ուրիշ երկրներում իրեն կամ կձերբակալաեին, կամ հրաժարական կտար»,-ասաց նա:

Մանուկյանի խոսքով եթե Հայրենքիի փրկության շարժման ֆորմատը վերադառնա, ուրիշ ֆորմատ կլինի, որոշ կուսակցություններ կավելանան եւ որոշ կուսակցություններ կպակասեն:

Հիշեցնենք, որ մայիսի 19–ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել եռակողմ փաստաթուղթ, որով հինգ գյուղ Տավուշում և մեկ գյուղ Արարատում զիջելու է ադրբեջանցիներին մինչև հայ–ադրբեջանական սահմանի վերջնական սահմանազատումը։ Նրա խոսքով՝ Փաշինյանն Ալիևին դեռևս հունվարի 11–ին է բանավոր պայմանավորվածությամբ խոստացել այս զիջումը, սակայն ավելի ուշ փորձել է հետաձգել խոստումը կատարելու ժամկետները՝ պատճառաբանելով, որ խոստանալիս չգիտեր, որ ընտրություններ են լինելու, ի պատասխան Ալիևը ներխուժել է Սյունիք և Գեղարքունիք։ Փաշինյանը փորձել է պաշտպանություն գտնել Կրեմլում, որտեղից հնչել է երկու հարց. Ինչո՞ւ էր խոստանում, եթե չէր անելու, և ի՞նչ է Կրեմլից իր ակնկալիքը։

Մինասյանը պնդում է, որ այս փաստաթղթի վրա աշխատանքն ավարտված է, այն շուտով կստորագրվի և կհրապարակվի։ Ըստ նրա, փաստաթուղթն ունի նաև գաղտնի հավելված, որում ամրագրված է դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը և վեց գյուղերի հանձնումը՝ լղոզված ձևակերպումներով։

Այսօր՝ մարտի 20 կառավարության նիստին Փաշինյանը, ըստ էության, չհերքեց այդ փաստաթղթի գոյությունը, ավելին՝ հայտարարեց, որ ինքը պատրաստվում է ստորագրել այն, քանի որ այն «100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից»։

Վազգեն Մանուկյան Տեսանյութ Նիկոլ Փաշինյան

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին