Ըստ մամուլի տեղեկությունների` Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում ադրբեջանական ուժերն առաջ են եկել եւ դիրքավորվել։
Այդ գյուղերի ցանկում է նաեւ Ակունք համայնքը։ Վերջինիս ղեկավար Նիկոլա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին լարվածություն չկա, մարդիկ իրենց առօրյա գործերով են։
Ինչ վերաբերում է ադրբեջանցիների առկայությանը` նշեց, որ նրանք բնակելի հատվածից բավականին հեռու են, նույնիսկ չեն էլ երեւում։