f

Անկախ

Ունենք կորոնավիրուսի 2 նոր հաստատված դեպք, ընդհանուր վարակված է 8 մարդ. Արսեն Թորոսյան


Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Հայաստանում ունենք կորոնավիրուսի 2 նոր հաստատված դեպք: 

««Մեկուսացված անձանց շրջանակից են, որոնք մեկուսացվել էին վարակված անձի հետ շփում ունենալու պտաճառով: Խոսքը Էջմիածնի պացիենտի մասին է: Երկու դրական հաստատված թեստ ունենք: Այսինքն այն անձինք, որ մեկուսացվել էին՝ ունենալով գանգատներ, որոնք տեղափոխվել էին ինֆեկցիոն հիվանդանոց եւ նրանցից երկուսի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է ցույց տվել: Այս պահին իրենք իրենց լավ են զգում, հատուկ գանգատներ չունեն: Սա դարձել է մի ախտանիշ, երբ ջերմությունը բարձրանում է, հետո որոշ ժամանակ հետո նորից իջնում է: Նրանց ընտանիքներն արդեն մեկուսացված են: Նաեւ պարզվում է, թե արդյոք մեկուսացման կարիք ունեցող այլ անձինք կան, թե ոչ: Հետեւաբար կարող ենք ասել, որ այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից 5-ը նույն խմբից են: Դա, իհարկե, վատ է, բայց համաճարակաբանական առումով դա ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը»,- ասաց նա:

Նախարարը հորդորեց խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց, պահպանել հիգենիայի ու անվտանգության կանոնները:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ հաստատվել է ընդհանուր 8 դեպք, իսկ 88 անձ մեկուսացված է։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ բոլոր ուսհաստատություններում դասերը կհետաձգվեն մինչև մարտի 23-ը

Հայաստան Արսեն Թորոսյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 800 դեպք է հայտնաբերվել
ԱՄՆ-ն մեկ շաբաթ է, COVID 19-ից բացի նաև ցույցերի և անկարգությունների ճիրաններում է․ ի՞նչ զարգացումներ են հնարավոր
Հնարավոր է հիվանդանոցում Քոչարյանի գտնվելու մասին որոշումը բողոքարկվի
Հանձնաժողովի ստեղծումն անխուսափելի է․ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ
Զինված ուժերում նշվել է Հանրապետության օրը
Այսօրվանից Իրանի քաղաքացիները կրկին իրավունք ունեն առանց վիզայի ձեւակերպման մուտք գործել Հայաստան
Մ6-ի տարբեր հատվածներում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ
Վաշինգթոնում անկարգությունների պատճառով պարետային ժամ է հայտարարվել
Արարատ Միրզոյանը Երեւանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Երեւանի քաղաքապետարանի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է շտաբային մարզում
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է ընդհանուր շուրջ 1.7 մլրդ դրամ
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար
Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակիչը կալանավորվել է՝ 21-ամյա երիտասարդի սպանության համար
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 2000 քմ տարածք
ՃՏՊ Գյուլիքևխյան փողոցում․ կա տուժած
Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ
«Հելթ թոն»-ը չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց կորոնավիրուսի դեմ պայքարում․ ԱՆ պարզաբանումը
Կրակային պատրաստության գործնական պարապմունք
Բրազիլիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 500 հազարը
Հունիսի 2-ին, 3-ին, 6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Այսօր ԱԻՆ-ը կատարել է 1168 վարակազերծում
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Դանակահարություն Ակնալիճ գյուղում․ Մեծամորի ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին․ նա ձերբակալվել է
Ավելին
Ավելին