Քամու պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 60 չվերթ է հետաձգվել և չեղարկվել: Այդ մասին հայտնում է «Яндекс.Расписания» ծառայությունը; Գրում է Gazeta.ru-ն։
Մոսկվայի ժամանակով 13.33-ի տվյալներով՝ Վնուկովո քաղաքում հինգ չվերթ է հետաձգվել, իսկ երեքը` չեղարկվել:
Դոմոդեդովոյում 39 չվերթ հետաձգվել է, 16-ը դադարեցվել:
Մեկ չվերթ հետաձգվել է Շերեմետևոյում:
Ժուկովսկու օդանավակայանում հետաձգումների վերաբերյալ տվյալները բացակայում են։
Ուրբաթ՝ մարտի 13-ին, Մոսկվայի մարզում ուժեղ քամու պատճառով եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել: