f

Անկախ

Ապրիլյանին հրաշքով ողջ մնաց, որ հետո կյանքը տա Հայրենիքին


Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Հուսիկը հրաշքով էր փրկվել: Ջրականում էր ծառայում, պատերազմի ամենաթեժ կետում, երբ թշնամու արկն ընկավ կողքին ու չպայթեց: Այդ օրվանից Հուսիկը վստահ էր՝ Աստված իր թիկունքին է, իրեն ոչինչ չի պատահի:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմն սկսվելուն պես, Հուսիկն Արցախում էր՝ արդեն որպես կամավոր:

Քույրը՝ Շուշանը, պատմում է. «Ես Հայաստանում չէի: Լավ իմանալով իրեն՝ անմիջապես զանգեցի, ասացի՝ խնդրում եմ, չգնաս, դու քո բաժին կռիվն արդեն տվել ես: Ասաց՝ հանգիստ եղիր, չեմ գնա: Բայց ինքն արդեն որոշել էր և նույն օրը երեկոյան գնացել էր զինկոմիսարիատ, կամավորագրվել և ստիպել, որ իրեն անմիջապես տանեն: Զինկոմիսարիատում զինգրքույկը չէին գտել, ասել էին՝ գնա, հետո, երբ անհրաժեշտ կլինի, կկանչենք, բայց համառել էր: Ասել էին՝ ավտոբուսը շարժվում է, չես հասցնի, գնա, հետո կկանչենք։ Ասել էր՝ չէ, ես հիմա պիտի գնամ: Ու վերջին պահին, վազել, նստել էր ավտոբուս»:

Հուսիկին ուղարկել էին Ջրական (Ջաբրայիլ), որտեղ 4 տարի առաջ ծառայել էր:  Երբ քույրն իմանում է, որ եղբայրն արդեն ռազմաճակատում է, զանգում է, խնդրում, որ տուն վերադառնա: Պատասխանում է. «Ապրիլյանի օրերին, երբ կամավորները եկան, կանգնեցին մեր կողքին, գիտե՞ս ոնց էինք ուրախացել։ Ես էլ պիտի գայի ու կանգնեի էս տղերքի կողքին...»:

24 օր շարունակ, առանց մեկ օր հանգստի, Հուսիկը մարտնչում է կռվի ամենաթեժ կետերում: Հարազատներին հազվադեպ էր զանգում, ո՛չ լուսանկարվում էր, ո՛չ սելֆի անում: Դրա ժամանակը չկար:

Հոկտեմբերի սկզբին Ջաբրայիլի ծանր մարտերի ժամանակ, հրաշքով ողջ մնալով, զանգում է քրոջն ու ասում՝ լավ եմ, չմտածեք։ Մի օր էլ հարազատները Հուսիկին ասում են՝ մայրդ վատառողջ է, սիրտը չի դիմանա, մի քանի օրով գոնե տուն արի։ Հուսիկը զանգում է մորն, ասում. «Մա՛մ ջան, ես դավաճան չեմ, մինչև կռիվը չպրծնի, չեմ գա ...»:

Ջաբրայիլից հետո Հուսիկը Հադրութում էր: Ծանր մարտերի ժամանակ նրանց զորախումբը շուրջ մեկ շաբաթ մնում է շրջափակման մեջ, դաժան փորձություններ հաղթահարելով՝ հաջողվում է դուրս գալ:

Հուսիկն ամեն ինչում առաջինն էր, ամենահամարձակը: Դպրոցում, բակում, աշխատավայրում։ Նույն կերպ էր նաև մարտի դաշտում, որտեղ կյանքի ու մահու կռիվ էր, գոյության պայքար: Բայց նա սեփական կյանքն ամենաքիչն էր խնայում:

«Մի մարդ կա Հադրութի դիրքից, ասում էր՝ էդ ի՜նչ տղա էր, ի՜նչ տղա... ինչ ասում էինք, ասում էր՝ ես կանեմ, ես կանեմ: Մի օր էլ, ասում է, ջղայնացա, ասացի՝ ա՛յ տղա, հո դու էն կինոյի միջի «Я сам»-ը չես, մի քիչ նստի տեղդ։ Հետո պատմում են, որ երկու հոգով՝ ինքն ու Էդգար անունով մի տղա, Ջաբրայիլում մի ամբողջ դիրք են պահել, բոլորը փախել են: Երբ քույրս զանգել է, մի քանի բան պատմել է նրան, քույրս սարսափել է, ասել է՝ հո դուք մահապա՞րտ չեք, ախր երկուսով ո՞նց կարող էիք այդքան բան անել, ասել է՝ արել ենք, էն էլ ոնց ենք արել, կգամ, կպատմեմ»:

Հոկտեմբերի 21-ն էր։ Ծանր մարտեր էին: Տղաները Հադրութի դիրքերից մեկում էին, որտեղ վիրավորներ կային, մեկի վիճակը՝ շատ ծանր: Շտապօգնության մեքենան կանգնած էր, բայց վարորդը հրաժարվում էր վիրավորներին հասցնել Մարտունի։ Թշնամին ճանապարհները շրջափակել էր, մեծ էր հավանականությունը, որ տեղ չեն հասնի: Տեսնելով վիրավոր լեյտենանտի տառապանքները՝ Հուսիկն ասում է՝ ես նրան հիվանդանոց կհասցնեմ։ Ասում են՝ ոչ, ռիսկի մի դիմիր։ Պատասխանում է՝ հո չե՞մ թողնի, որ արնաքամ լինի։ Գրկում է վիրավորին, դնում շտապօգնության մեքենայի մեջ, ևս երկու վիրավոր զինվորների վերցնում, ինքն էլ նստում ղեկին ու ճանապարհ ընկնում դեպի Մարտունի: Ցավոք, շտապօգնության մեքենան հիվանդանոց չի հասնում, ընկնում է թշնամու ձեռքը: Հուսիկը մինչև վերջին շունչը պայքարում է վիրավորների կյանքի համար...

Այդ օրվանից սկսած հարազատները սկսում են Հուսիկին ամենուր փնտրել, բայց տղան չկար ու չկար: «Հույսի, հավատի ու սպասումի խելագար 3 ամիս՝ հոկտեմբերի 21-ից մինչև 2021 թվականի հունվարի 21: Երազում էինք գերիների մեջ գտնել, միայն թե ողջ լիներ: Դիրքի տղաներն ասում էին՝ Հուսոյին ոչինչ չի լինի, ինքը շատ ուժեղա։ Ավաղ․․․»:

Պետական մի կառույցից մյուսն էին գնում Հուսիկի մասին տեղեկություն ստանալու համար, բայց ոչ ոք ոչինչ չգիտեր, ոչնչի համար պատասխանատու չէր: Ի վերջո ադրբեջանական աղբյուրներում տարածված տեսանյութերում գտնում են Հուսիկի...մարմինը:

Քույրն ասում է՝ մեծ ջանքեր է գործադրել, որ կարողանա  դիտել սարսափելի կադրերը, որտեղ թշնամին խոշտանգում է զինվորների արդեն անկենդան մարմինները: Եվ միայն հունվար ամսին՝ զոհվելուց 3 ամիս անց, տղաների աճյունները հասնում են Հայաստան: ԴՆԹ եռակի հետազոտությունից հետո պատասխանը հաստատվում է:  24-ամյա Հուսիկ Հովակիմյանի՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի և 44-օրյա պատերազմի հերոսի մասունքներն ի վերջո հանձնում են մայր հողին։ Եռաբլուրում ավելանում է ևս մի լուսավոր պատկեր․․․

Հուսիկն ընտանիքի սպասված որդին էր երեք քույրերի մեջ: Նրան միանգամից 4 մայր էր փայփայում ու դաստիարակում: Շուշանը 14 տարեկան էր, երբ եղբայրը ծնվում է: Հիշում է՝ երբ սկսեց խոսել, նախ իրեն էր «մամա» ասում: Հետո արդեն նրա համար ոչ միայն մայր ու քույր էր, այլ ընկեր, աջակից: Իսկ Հուսիկն իր համար ամեն ինչ էր, հենարան, առանց որի կյանքն ուղղակի փուլ է գալիս:                                                                     

«Այնքան բարի էր, ազնիվ, մեծահոգի: Միշտ մտածել եմ՝ տեսնես էս երեխան ո՞նց է էս դաժան աշխարհում ապրելու: Վախենում էի, որ իր մեծ սիրտն ու մեծ խիղճը հանկարծ մի օր կդավաճանեն իրեն: Էդպես էլ եղավ: Դարձավ իր խղճի գերին, իր խղճի զոհը: Բայց մյուս կողմից էլ մտածում եմ՝ ախր ինքն ուրիշ կերպ չէր կարող վարվել: Ախր նաև մենք ենք իրեն էդպիսին դաստիարակել»:

Հարազատների ցավը ոչինչ չի փարատում, նույնիսկ շքանշաններն ու պարգևները:  

«Ինչների՜ս էր պետք պարգևները...Մենք Աստծուց ամենամեծ պարգևն էինք ստացել՝ քո փրկված ԼՈՒՅՍ ԿՅԱ՜ՆՔԸ...»,-ասում է քույրը:

Հարազատները չեն հաշտվում այս կորստին։ Ո՞նց հաշտվեն, երբ տեսնում են նաև այդ թանկ գինը վճարած հայրենիքի կորուստը, ամեն օր բզկտվող Հայաստանը։

«Կործանեցիք մի ողջ սերունդ, մի Լու՜յս սերունդ, որոնցով ազգը պիտի նոր ծիլեր տար։ Հիմա էլ շարունակեք ազգակործան ձեր քայլերը, որ վերջնականապես ջնջեք աշխարհիս երեսին ապրող ամենահին, հերոսածին ազգը։ Դա է ձեր նպատակը։ Արդեն հասկացել ենք։ Մեկ է դուք ստրուկի պես սովոր եք ապրել։ Գլուխներդ կկախեք, կենթարկվեք ձեր ապուպապին, պապին, հորը, եղբորը, որդուն սպանած թուրք ոճրագործներին։ Ափսո՜ս, հազա՜ր ափսոս լույսի պես սերունդն աննման ... Եթե թեհլերյաններ չծնեն հայոց մայրերը, իրե՛նք հենց պիտի վրեժխնդիր լինեն..Կգա՛ այդ օրը...»,-ասում է հերոսի քույրը։

Հուսիկ Հովակիմյան արցախյան պատերազմ հերոսներ խմբագրի ընտրանի

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին