f

Անկախ

Բաքուն և Երևանը նոր խա՞ղ են սկսում


Այժմ ինտրիգի գլխավոր իմաստը, կապված ղարաբաղյան հակամարտության հետ, հանգում է հետևյալինկպահպանե՞ն այսուհետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դիրքորոշումների միասնությունը, ինչպես նախկինում, թե՞ Արևմուտքը կսկսի  հետ բերել «բաց թողածը»՝ գիտակցելով, որ «ամբողջ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների սկզբունքորեն նոր հանգրվան է սկսվել՝ կապված այնտեղ իրենց հսկիչ փաթեթի կորստյան հետ»:

Սպիտակ տունը հայտնեց, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալլիվանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Նշվում է, որ նա «Միացյալ Նահանգների նվիրվածությունն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործին» և «անհանգստություն է արտահայտել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առաջացած վերջին լարվածության կապակցությամբ», ինչպես նաև ընդգծել է, որ «զինվորականների առաջխաղացումը չսահմանագծված սահմանում անպատասխանատու է և սադրիչ»: Բացի այդ, Սալլիվանը նշել է «երկու երկրների պաշտոնական բանակցությունների անհրաժեշտությունն իրենց միջազգային սահմանների սահմանագծման շուրջ»:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան «սահմանների ճշգրտման» պատրվակով մի խումբ ադրբեջանցի զինվորականներ փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սահմանային շրջաններից մեկում և հատել են պետական սահմանը:  Ընդ որում, ըստ հայկական կողմի վարկածի, նրանք անհայտ ծագման աշխարհագրական քարտեզներ են ներկայացրել: Այնուհետև ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցություններ են սկսվել: Հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի միջև: Նաև տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ, որում որոշվել է դիմել ՀԱՊԿ-ին և խորհրդատվություններ սկսել՝ նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով:

Այսինքն՝ իրավիճակը մատուցվում էր այնպես, կարծես հայ-ադրբեջանական սահմանի միջադեպն ուղղված է «մասշտաբային ռազմական բախում հրահրելուն»: Ընդսմին տպավորություն է ստեղծվում, որ Երևանը փորձում է խնդրի լուծումը դնել Մոսկվայի վրա՝ չցանկանալով կամ անկարող լինելով կապվել Բաքվի հետ: Ավելին, իրադարձությունների բուն ընթացքը սկսեցին կապել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցերի հետ Երևան (մայիսի 5-6-ը) և Բաքու (մայիսի 10-11-ը), թե «Ադրբեջանի գործողությունները կարող էին հետևանք լինել դժգոհության Ռուսաստանի նախարարի այցերի արդյունքներից՝ ուղղորդված միանգամայն այլ ուժերի կենտրոններից»: Իրոք, Բաքուն չբացատրեց իր ձեռնարկած գործողությունների և դրանք սկսելու պահի ընտրության պատճառները՝ «աքցանի» մեջ առնելով Մոսկվային: Որոշ փորձագետներ դա կապում են Լավրովի հայտարարության հետ, ըստ որի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության այն մասը, որը վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, կարող է կատարվել ոչ թե «ստիպողաբար», ինչպես կարծում են Բաքվում, այլ «բացառապես  կամավոր»:

Կրակի վրա յուղ լցրեց Փարիզը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արեց Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի սահմանամերձ շրջանից և համերաշխություն հայտնեց Երևանին: Նաև առաջարկեց, որ եթե իրավիճակը Սյունիքում հսկողությունից դուրս գա, ապա հարկ կլինի կոնֆլիկտը ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը: Այլ կերպ ասած՝ իրավիճակին տարածաշրջանում սկսեցին որոշակի ճգնաժամ վերագրել, որի պատճառով Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման ևս մեկ զուգահեռ մեխանիզմ դիտարկվեց: Բայց հարցը միայն դա չէ: Տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և  Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանի հեռախոսազրույցը, որում պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի հետ մեկտեղ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղը: Տարածված գրավոր հաղորդագրության մեջ պետդեպարտամենտի  ներկայացուցիչ Նեդ Փրայսը նշել է, որ կողմերը, «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, խոսել են համագործակցության մասին և ընդգծել են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»:

«Երկարաժամկետ քաղաքական կարգավորում» եզրույթը Բլինկենն օգտագործել է նաև ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցում՝ «բանակցային գործընթացն առաջ տանելու համար Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շարունակության կարևորության» համատեքստում: Եղել է նաև Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի և Լը Դրիանի հեռախոսազրույցը, որում քննարկվել է ադրբեջանա-հայկական սահմանին առաջացած լարված դրությունը: Եվ Բայրամովը խոսել է «սահմանային լարվածության չափազանցման ու քաղաքականացման անթույլատրելիության, նման հարցերը բանակցությունների ճանապարհով լուծելու կարևորության» մասին: Միաժամանակ Բաքուն հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարելու պարտավորություններից՝ համարելոով, որ այդ հարցն «արդեն լուծված է», թեպետ Մինսկի խմբի արձակման որոշում չի եղել: Համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) չեն հրաժարվում կարգավորման իրենց գործառույթներից և պարտավորություններից՝ չնայած իրենց միջև որոշակի տարաձայնություններին: Ահավասիկ տեսնում ենք երկու գործընթաց՝ ճգնաժամի տարրերով: Առաջինը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության կիրարկումը, որը նեղացվում է մինչև հրադադարի համաձայնություն, և Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները հետպատերազմյան շրջանում: Եվ երկրորդ՝ կապված ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահների քաղաքական-դիվանագիտական գործունեության ակտիվացման հետ:

Բոլորն են հասկանում, որ Բաքվի և Երևանի պաշտոնական բանակցություններն իրենց միջազգային սահմանների ամբողջական, ոչ թե հատվածային սահմանագծման շուրջ, դժվարանալու են Լեռնային Ղարաբաղի առկախ մնացած կարգավիճակի պատճառով: Ինտրիգի գլխավոր իմաստը հանգում է հետևյալին. կպահպանե՞ն այսուհետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դիրքորոշումների միասնությունը, ինչպես նախկինում, թե՞, ինչպես գրում է ամերիկյան The National Interest պարբերականը, «Արևմուտքը կսկսի  խմբի մեխանիզմի միջոցով հետ բերել «բաց թողածը»՝ գիտակցելով, որ «ամբողջ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների սկզբունքորեն նոր հանգրվան է սկսվել՝ կապված այնտեղ իրենց հսկիչ փաթեթի կորստյան հետ»: Այն ծրագրվում է վերադարձնել այսպես կոչված սուբստանտիվ բանակցությունների վերականգնման միջոցով «բացառապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կոնֆլիկտի լիարժեք կարգավորման» պարագայում: Մի խոսքով, ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի սահմանային խնդիրների, այլև Մինսկի խմբի շուրջն է բարդ քաղաքական դրամատուրգիա ծավալվում, և ոչ ոք չգիտի, թե ինչպես և ինչ պայմաններով կարող է Մինսկի խումբը վերականգնել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման իր միջնորդական առաքելությունը:

Կհաջողվի՞ հեռացնել սահմանային խնդիրների հետ կապված ռիսկերը, նրանք, որոնք առնչվում են ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցությունների վերականգնմանը, և մի՞թե տարածաշրջանում մի նոր դիվանագիտական խաղի սկզբնավորման ականատես չենք դառնում:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM

 

Աշխարհում Ադրբեջան Ռուսաստան ԵԱՀԿ ՄԽ

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին