f

Անկախ

Ադրբեջանի դեմ չօգտագործվող միջազգային իրավական հնարավորությունները. Տարոն Սիմոնյան


Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եթե Կառավարությունը գտնում է, որ մեր խախտված իրավունքների վերականգնման համար «զենքի դիմելու» ժամանակը չէ, ապա անհասկանալի է մնում, թե ինչու չի օգտագործում միջազգային իրավական ամբողջ զինանոցը Ադրբեջանին, նրա նախագահին ու վերջինիս հանցակից ռազմաքաղաքական ղեկավարությանը միջազգայնորեն հետապնդելի վտարանդի դարձնելու համար ...

Ի թիվս այլոց՝ ահա ևս երեք կարևոր լծակ, որ չի օգտագործվում՝

✅ ՊԱՏԱՆԴՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ (1983)

Ադրբեջանը վավերացրել է 2000թ֊ին, Հայաստանը՝ 2004թ֊ին։

Հոդված 1

1. Սույն Կոնվենցիայի իմաստով պատանդներ վերցնելու հանցագործություն կատարած անձ է համարվում այն անձը, որը վերցնում կամ պահում և սպառնում է սպանել, վնաս հասցնել կամ շարունակել պահել (պատանդներ վերցնելը) այլ անձանց (այսուհետ՝ պատանդ)` նպատակ ունենալով ստիպել երրորդ կողմին, մասնավորապես՝ պետությանը, միջազգային միջկառավարական կազմակերպությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձին կամ անձանց խմբին՝ կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից` պատանդին ազատելը դնելով որպես ակնհայտ կամ ոչ ակնհայտ պայման:

✅ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ(1990)

Ադրբեջանը վավերացրել է 1997թ֊ին, Հայաստանը՝ 2020թ֊ին։

Հոդված 1

Սույն կոնվենցիայի նպատակներով՝

1. վարձկան նշանակում է ցանկացած անձ, որը՝

ա) հատուկ հավաքագրվել է տեղում կամ արտերկրում՝ զինված հակամարտության շրջանակներում մարտնչելու համար.

բ) շահագրգռված է մասնակցելու ռազմական գործողություններին՝ առաջնորդվելով գլխավորապես մասնավոր օգուտ ստանալու ցանկությամբ, և որին հակամարտության կողմի կողմից կամ վերջինիս անունից փաստացի խոստացվել է այդ կողմի զինված ուժերում համանման կոչում ունեցող և գործառույթներ իրականացնող կոմբատանտներին խոստացվող կամ վճարվող գումարից էականորեն բարձր նյութական փոխհատուցում.

գ) հակամարտության կողմի քաղաքացի չէ և ոչ էլ հակամարտության կողմի կողմից վերահսկվող տարածքում բնակվող անձ է.

դ) հակամարտության կողմի զինված ուժերի անդամ չէ. և

ե) չի ուղարկվել հակամարտության կողմ չհանդիսացող պետության կողմից որպես իր զինված ուժերի անդամ՝ կատարելու ծառայողական պարտականություններ:

Հոդված 2

Ցանկացած անձ, որը հավաքագրում, օգտագործում, ֆինանսավորում կամ ուսուցանում է սույն կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված վարձկանների, կատարում է սույն կոնվենցիայով նախատեսված հանցագործություն:

✅ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈՒ ՊԱՏԺԻ ԴԵՄ (1984)

Ադրբեջանը վավերացրել է 1996թ֊ին, Հայաստանը՝ 1993թ֊ին։

Հոդված 1

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «խոշտանգում» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ։ Սա չի ներառում այն ցավն ու տառապանքը, որոնք բխում են օրինական պատժամիջոցներից միայն կամ հատուկ են դրանց։

✅ Ի դեպ՝ սա Ադրբեջանի դեմ չօգտագործվող իրավական լծակների ոչ սպառիչ ցանկն է։

Նշված կոնվենցիաները՝ բոլորն էլ ունեն հստակ մեխանիզմ իրավական գործընթաց սկսելու՝ բանակցություններ, արբիտրաժ, Արդարադատության միջազգային դատարան ճանապարհով։

Հ.Գ. Թե ինչո՞ւ Կառավարությունը չի օգտագործում այս հնարավորությունները, չգիտեմ։

Միայն գիտեմ, որ արդեն ութերրորդ ամիսն է՝ սրա մասին ամեն կերպ բարձրաձայնում եմ, խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ ...

Ավելին, թե՛ ես, թե՛ ինձանից շատ ավելի լավ իրավաբաններ պատրաստ են օր ու գիշեր, առանց որևէ հատուցման աշխատել այս ուղղությամբ, բայց, կարծես թե, մենք էլի նախապատվությունը տալիս ենք անգօրծությանը կամ ինչ֊որ պատրանքների հույսով ենք ...

Տարոն Սիմոնյան ՖԲ Գրառում

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին