f

Անկախ

«168 ժամ». Ալիեւը գաղտնազերծում է գործակալներին


«168 ժամ» թերթը գրում է. «Մեզ հաջողվեց պահպանել Արարատյան դաշտը, Երևանը և մեկ արոտավայր Տավուշում, կեցցե Նիկոլ Փաշինյանը»,- ինչ-որ ժամանակ հետո այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ կարող են հնչել, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պահպանել իշխանությունը Հայաստանում։ Սյունիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձություններն առանց պատերազմի Հայաստանն էքսպանսիայի ենթարկելու ցցուն օրինակներ են, իսկ ադրբեջանաթուրքական էքսպանսիան, ինչպես հայտնի է, սահմաններ չունի։

Հիմա Ադրբեջանն առանց պատերազմի ցանկանում  է ու վերցնում է այն, ինչի մասին Հայաստանում այլ իշխանության պարագայում կարող էր միայն երազել։ Հարցը՝ ինչո՞ւ է հիմա հնարավոր դարձել անհնարին թվացողը, մեծ հաշվով, ունի երկու հնարավոր պատասխան՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանն իսկապես դավադրությունների մասնակից է և հանձնում է Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածություններով խոստացած տարածքները, կա՛մ պատերազմում պարտված նրա իշխանությունն այնքան թույլ է, որ Ադրբեջանը գործում է ուժեղի դիրքից, իսկ հայկական կողմը ելնելով թուլությունից՝ չի կարողանում համարժեք պատասխանել։

Այսինքն՝ գործ  ունենք կա՛մ դավաճանության, կա՛մ իրողության հետ, որ Նիկոլ Փաշինյանը՝ հանուն իշխանության պահպանման, թշնամուն է զիջում հայկական տարածքները։ Երկուսն էլ հակապետականության դրսևորումներ են։

Նիկոլ Փաշինյանի իշխանության համար Հայաստանը չափազանց թանկ գին է վճարում, հազարավոր զոհերին ավելանում են ռազմավարական նշանակության տարածքները, վաղն այդ գինը կարող է բազմապատիկ ավելի դառնալ։

Հայաստանում ադրբեջանական ու թուրքական ազդեցության գործակալների մասին խոսում է մեկը, ով գլխավորում է ադրբեջանաթուրքական երազանքներն իրականություն դարձրած իշխանությունը։ Գողը, ինչպես հայտնի է, ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին։ Նույնը, երևի, գործակալների պարագային է։ Իրականում, սակայն, այս իրադարձություններով Ալիևը գաղտնազերծում է իր իրական գործակալներին, որոնց մի մասը գուցե տեղյակ էլ չէ, որ հատկապես Ալիևի գործակալն է։

Այս պայմաններում Հայաստանը պատրաստվում է ընտրությունների, որոնց մասնակցելու են ոչ միայն ու ոչ այնքան՝ ծագումով հայկական քաղաքական ուժերը, որքան դաշնակից ու թշնամական մայրաքաղաքների գործակալատեր գրասենյակները, այդ թվում՝ նրանք, որոնց գծագրած սցենարներով այս օրերին վերաձևվում է Հայաստանի պետական սահմանը։

Քաղաքական դաշտի ներկայացուցիչները, չհաշված հերթապահ բաժակաճառերը, ընդհանուր առմամբ հաշտ են այս իրողության հետ և հաճույքով մասնակցում են մի մրցության, որի նպատակը Հայաստանի սահմանների ադրբեջանաթուրքահաճո գծագրումն անշրջելի դարձնելն է։

Ինչ վերաբերում է ընտրությունների հիմնական սուբյեկտին ու շահառուին՝ հասարակությանը, ապա տեղի ունեցողի նկատմամբ այն անտարբեր է համարյա այնքան, որքան միջազգային հանրությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնձգության փաստի առթիվ։ Իսկ իշխանությունն անձնուրաց աշխատում է Երևանն ու Արարատյան դաշտն անառիկ պահելու ազգափրկիչ ծրագրի վրա, որը հարմար պահի կվաճառվի՝ կյանքն անխռով վայելողներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Իլհամ Ալիև Նիկոլ Փաշինյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Մուկուչյանը, որ չգիտի տվյալ պարզ հարցի պատասխանը, հաշվում է մեր ձայները և հաստատում ընտրությունների արդյունքները
Կալանավայրերում ՔՊ-ն պարտվել է «Հայաստան» դաշինքին
«Զարթոնք» ազգային քրիստոնեկան կուսակցությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Էլեկտրաէներգիայի անջատումներն էապես չեն ազդել ընտրությունների վրա, բայց գնահատականները կարող են փոխվել
«Հայաստան» դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար
Անցկացվել են ցուցադրական պարապմունքներ
Այս անգամ այսպես ստացվեց. Գևորգ Գորգիսյան
ԲՏԱ նախարարի կինը վիրավորել է պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին. Վերջինս արձագանքելն է
Ընտրությունները գուցե ամրագրեցին տեղամաս եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններ․ Արա Աբրահամյան
Չենք ճանաչում ընտրության արդյունքները. Պատրաստվում ենք դիմել ՍԴ. «Հայոց Հայրենիք»
«Պատիվ ունեմ» դաշինքը կդիմի հասարակությանը․ Արմեն Աշոտյան
Գուլակյան փողոցում կրակոցներ արձակած անձին ոստիկանները վնասազերծել են․ հարուցվել է քրեական գործ
«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները. հայտարարություն
ՊԵԿ 100 աշխատակից վերապատրաստվել է
Մինչ կդիմեին ԿԸՀ, ընտրակաշառք տալու մեջ կասկածվող պատգամավորի թեկնածուն լքել է ՀՀ տարածքը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
Մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք չունեն նամուսի, պետականության գիտակցում. Գեղամ Նազարյան․ Hraparak.am
Հանրապետության 120 դպրոցներում իրազեկման և տարահանման միջոցառումներ են իրականացվել
Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ զանգվածների առաջնորդ. Коммерсантъ-ը` խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին
նիկոլը էն գոմիկների բազառից հետո մուռ ա պահել Շուռնուխի վրա, կեսը տվեց թուրքին, հիմա էլ փորձեց շուռնուխցուն արժեզրկել
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում ընտրությունները ճանաչել է մրցակցային
Երվանդ Քոչարի անսպառ երևակայությունից ծնված գծերի և հարթությունների համադրումների անկրկնելի աշխարհը
Վիրավոր ընկերոջը մենակ չեն թողնում. հայրենիքը վիրավոր է
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 3943-ն է, որից 3527-ը` այս պատերազմի արդյունքում
Սեփական ժողովրդին ատելը սեփական հողը ատելուն հավասար է
Ավելին
Ավելին