f

Անկախ

Ոչ մի երաշխիք չկա, որ նոր փաստաթուղթ չի ստորագրվի․ պատերազմում էլ 44 օր հաղթում էինք, հետո պարզվեց՝ ամեն ինչ կորցրել ենք․ Ա․ Զաքարյան. Tert.am


Մեզ թվում է՝ Սյունիքում կատարվող գործընթացները շատ բարդ են, բայց իրականում մի պարզ լուծում կա՝ Նիկոլից ազատվել․ հայ ժողովուրդն ինչքան Նիկոլին «գլխին դրած» ման գա, այնքան հայ ժողովրդի համար փորձանքները հաջորդելու են մեկը մյուսին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Անտանգության խորհրդի նիտում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սյունիքում բանակցությունները չեն ավարտվել, իսկ Հայաստանը երբեք Զանգեզուրի միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու։

«Կապիտուլյանտին վարչապետի պաշտոնին պահելը, բանակցային պորոցեսների իմիտացիա ստեղծելը աստիճանաբար բերելու են ՀՀ անվտանգային բոլոր տիպի գործիքակազմերի թուլացմանը։ Սրանք տեսանելի իրողություններ են։ Կապիտուլյանտը կասկածվում է նաև դավաճանության մեջ, նրա իրականացրած բանակցային գործընթացը ամբողջությամբ ձախողվում էր, ինչին էլ հետևեց ձախողած պատերազմը, որի վերլուծությունները բերում են միայն մեկ եզրահանգման՝ այն նպատակային ձախողած պատերազմ էր։ Ձախողել է քաղաքական իշխանությունը, ոչ թե ժողովորդն ու բանակը։ Նույն քաղաքական իշխանությունը ձախողումների շղթան տեղափոխել է ՀՀ անվտանգային գոտի»,-ասաց Զաքարյանը։

Վերջինս ընդգծեց՝ ՀՀ սուվերեն տարածքի վերաբերյալ բանակցությունների բովանդակությունից հայ ժողովուրդը որևէ տեղեկություն չունի։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է կոմունիկացիա բառը, որը վերահսկվելու է ՌԴ դաշնային ծառայության ուժերի կողմից։ Ինչու նույն կերպ չի քննարկվում, օրինակ, Իջևանով կամ մեկ այլ հատվածով հաղորդակցության մասին, շեշտվում է հենց Սյունիքի տարածքը։ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անելու են, որ դա կոչվի միջանցք, այդ հարցում նրանց օգնում է նաև Արևմուտքը։ Հենց վերջինս էլ թույլ է տալիս, որ թուրքը մտնի ՀՀ սուվերեն տարածք և դուրս չգա այնտեղից, և հետո էլ ստիպի, որ տարածքից դուրս գալու համար ՀՀ-ն գնա զիջումների։ Այժմ մենք չգիտենք՝ Նիկոլ Փաշինյանը վերջում ինչ է ստորագրելու»,-ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը։

Նա ընդգծեց՝ Սյունիքում ադրբեջանցի զինվորականների հայտնվելուց հետո Անվտանգության խորհրդի մի քանի նիստ է կայացել, ապա հարց հնչեցրեց՝ որևէ բան փոխվե՞լ է ՀՀ-ում։

«Ոչինչ չի փոխվել, ավելին՝ ամեն ինչ ավելի է վատացել։ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի և Թուրքիայի պարտադրանքով ձգում է իր իշխանությունը, որ կարողանա Սյունիքում էլ կոմունիկացիաների հարցը լուծել, կոմունիկացիա, որն արդյունքում վերածվելու է միջանցքի։ Ոչ մի երաշխիք չկա, որ Նիկոլը պաշտպանում է ՀՀ շահերը, դրա համար կարծում եմ, որ Սյունիքում ոչ թե կոմունիկացիա է լինելու, այլ միջանցք։ 44-օրյա պատերազմի ընթաքցում ամեն օր ասում էր՝ հաղթելու ենք, հետո պարզվեց՝ ոչ միայն չենք հաղթում, այլև կորցրել ենք ամեն ինչ։ Ընտրություններին չպետք է սպասել, պետք է հեռացնել այս կապիտուլյանտներին, որովհետև մինչև ընտրությունները Փաշինյանը կարող է փաստաթղթեր ստորագրել»,-ասաց Զաքարյանը՝ հավելելով նաև, թե հավանական է համարում, որ Փաշինյանի ձեռքով ոչ միայն միջանցք, այլև ճանապարհի մի մեծ հատված կարող է անցնել Ադրբեջանի տիրապետության տակ։

Դիտարկմանն էլ, որ ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, Զաքարյանն արձագանքեց․ «Ադրբեջանի «ջրաղացին ջուր լցնողը» հենց ինքն է եղել իր ամբողջ գործունեության ընթացքում»։

Անդրադառնալով հարցին՝ որոնք են ՀԱՊԿ-ից սպասելիքները, պաշտպանության նախկին փոխնախարարը պատասխանեց․ «Կոնկրետ իմ ակնկալիքը ՀԱՊԿ-ից հետևյալն է, որ Նիկոլ Փաշինյանին կոչ կանի, որ վերջինս՝ որպես Հարավային Կովկասում ՀԱՊԿ անվտանգության գլխավոր սպառնալիք, պատերազմների հրձիգ ու ձախողված կապիտույանտ, հեռանա ՀՀ-ից ու թույլ տա, որ իշխանության գան նորմալ քաղաքական ղեկավարներ, ՀՀ-ն էլ ՀԱՊԿ-ի նորմալ անդամ դառնա»։

Արտակ Զաքարյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին