f

Անկախ

Ինչ է տալիս նիկոլ փաշինին «սահմանային իրավիճակը»


Նիկոլ փաշինը, որ իր ամբողջ «ժուռնալիստական» կյանքում եղել է ադրբեջանաթուրքական քարոզչական շահերի սպասարկու (բավական է հիշել «հժ»-ում նրա թեկուզ 20 տարվա վաղեմության տխրահռչակ հոդվածները ու ոչ միայն), այսօր ԱԽ նիստում այլոց մեղադրեց, թե՝ «ադրբեջանական տեղեկատվական պայքարի գործակալներ» են, բլա-բլա-բլա…

❗Թողնենք այդ աբսուրդ և բացառիկ ցինիզմով լցոնված մեղադրանքը և այս անգամ հակիրճ նշումներով կենտրոնանանք նիկոլ փաշինի «բլա-բլա-բլա…»-ի, եթե կուզեք՝ վերջին օրերի բլբլոցի վրա:

❗❗Ի՞նչ է տալիս նիկոլ փաշինին իր «կիրթ ու կառուցողական» յոլդաշ-կարդաշ Ալիևի կողմից Սիսիանի ու Վարդենիսի մատույցներում հրահրած «սահմանային իրավիճակը»:

❗Այդ իրավիճակը, որը փաշինը բնորոշում է՝ «ճգնաժամ», ի դեպ, միանգամայն հավանական է, որ հրահրվել ու կառավարվում է նիկոլ փաշին – իլհամ ալիև ուղիղ պայմանավորվածությամբ և, այսպես ասենք՝ «փոխանցումներով»:

Ըստ այնմ, ալիևը փորձում է Հայաստանից պոկել հնարավոր առավելագույնը, քանի դեռ անվանապես ՀՀ ղեկավար է համարվում իր բռնած «ջեքփոթ», իր «շահած լատարե» նիկոլ փաշինը:

❗❗Իր հերթին, նիկոլ փաշինը ձգտում է իրավիճակից մզել, քամել առավելագույնը: Ի՛նչ է նրան տալիս այդ իրավիճակը:

Ամենից առաջ, ստեղծված իրավիճակը գալիս է տեղեկատվական-քարոզչական առաջին պլան և հանրային կարծիքը, հանրային ընկալումը հիմնականում սևեռվում է դրա վրա:

❗Դա թույլ է տալիս առնվազն քողարկել, վարագուրել կամ հետին պլան մղել ինչպես վերջին պատերազմի հետևանքների հետ կապված մեղադրանքները, բուն պատերազմի հետ կապված սուր հարցադրումներն ու քննադատությունները: Ու դա, չնայած այն բացահայտ իրողության, որ կոնկրետ Սև լճի, Ներքին Շորժայի մոտ ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժումը նիկոլ փաշինի վարած «պայմանավորված պատերազմի» ուղիղ հետևանք է:

❗Միաժամանակ, ստեղծված իրավիճակը նիկոլ փաշինին լրացուցիչ հնարավորություն է տալիս օրնիբուն «ներկա գտնվել» քարոզչական-տեղեկատվական հոսքերում, օրումեջ ելույթներ ունենալ, խոսել «սահմանի վիճակի» ու իր կամ իր «իշխանության» կողմից իբրև թե ձեռնարկվող քայլերի մասին:

Կարճ ասած՝ ամբողջ երեկո, արենայում նիկոլ փաշինն է, իր անմիջական կամակատարներով հանդերձ (արսեն թորոս, կգմս-արայիկ և այլ ուսապարկեր):

❗Ու առանձնապես չի խոսվում այն մասին, որ մեր մեջ ասած՝ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, այն աստիճան է վերացվել նիկոլ փաշինի ու նրա թավշյա հերձվածողների կողմից, որ պետության ղեկավար համարվողի կարգավիճակով բացեիբաց ասում է, թե երկիր ներխուժած թշնամական զինված ստորաբաժանումը ոչնչացնելու կամ վնասազերծելու փոխարեն… օրերով բանակցություններ է վարում՝ դրանց հեռանալու թեմայով: Հա, ու բանակցություններն էլ ոչ թե ՀՀ իշխանություն համարվողն է վարում, այլ… ռուսական խաղաղապահ ուժերի զինջորական ներկայացուցիչը:

❗Բացի այդ, նիկոլ փաշինը, որ հարկադրված էր լինելու շարունակ հակադարձել իրեն ու իր խմբոնին ուղղված լրջագույն ու ծանրակշիռ մեղադրանքներին, հիմա, ստեղծված իրավիճակի հետ կապված, ինքն է առաջնահերթ մեղադրանքներ «կրակում», թե բա՝ «ներքին շահարկումնե՜ր…», «ադրբեջանական տեղեկատվական պայքարի գործակալնե՛ր…»:

--

❗❗❗Առհասարակ, այս ծաղրախեղանքը կարող է դադարել միայն մեկ պարագայում. Նիկոլ փաշինին ու նրա խմբոնին ոչ միայն իշխանությունից հեռացնելով, այլև իրենց միակ արժանի տեղը՝ կալանավայրում դնելով, առայժմ, որպես «պետական դավաճանության և իշխանության ուզուրպացման» համար մեղադրվողների:

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Սյունիքի մարզ խմբագրի ընտրանի Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգել ու պահում են ԱԱԾ-ում
Բերման են ենթարկել ԲՀԿ հայտնի շտաբի երիտասարդներին․ Աշոտ Անդրեասյան
Կապտուլյանտավարի. Ժողովուրդն իրավունք ունի կեղծելու ընտրությոնները
Յութուբյան հայտնի Perfect.tv ալիքը Նիկոլ Փաշինյանից երես է թեքել
ՀԱՐՑԵՐ և ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Ընտրակաշառք բաժանելու և միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. ՀՔԾ
Ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն Բաբայան
Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ Համբարձումյանը
Վաղվա ընտրությանը մասնակցում եմ #կապիտուլանտ իշխանության վիժեցրած ու իմ երազած Հայաստանը կառուցելու համար
«Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում.Վազգեն Մանուկյան
Արայիկ Հարությունյանը ևս խախտում է լռության օրը
«Պատիվ ունեմ» դաշինքից 9 հոգու ձերբակալել են. խուզարկություններ...
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին. «Իզմիրլյան բժշկական կենտրոն»
Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ. Արսեն Բաբայան
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը
Երիտասարդները հանրահավաքից հետո մաքրել են Հանրապետության հրապարակը (լուսանկար)
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահի հետ
Աստղաշեն եւ Պատարա գյուղերի միջեւ նոր բնակավայր է կառուցվում
Յալթայում ջրհեղեղի հետևաքով 18 մարդ տուժել է, 1-ը՝ մահացել
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն․ Գագիկ Սուրենյան
Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ
Ձեր ձայնը տվեք թուրքին ծնկի բերած ուժերին՝ 6-րդ կամ 24-րդ քվեաթերթիկին․ Հրանուշ Հակոբյան
Արտահերթ ընտրությունների լուսաբանման համար մոտ հինգ տասնյակ օտարերկրյա ԶԼՄ է հավատարմագրվել
Ավելին
Ավելին