f

Անկախ

Փաշինյանը ոչ մի պաշտոնական աղբյուրում չհրապարակված թվերին հղում անելով՝ տնտեսական հրաշքից էր խոսում


Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տնտեսագիտության մեջ նոր ուղղություն է մտնում, որը կարելի է անվանել «Տոնածառահենք տնտեսություն»։

Այդ մասին օրերս տեղեկացանք «վարչապետ TV»-ից։ Նա, փորձելով հիմնավորել ամանորյա ծախսերն ու ոչ մի պաշտոնական աղբյուրում չհրապարակված թվերին հղում անելով, տնտեսական հրաշքից էր խոսում։ Թավշյա հրաշքից։

Ըստ Փաշինյանի՝ պետբյուջեից 271 միլիոն դրամ ծախսելով տոնածառների ու տոնական միջոցառումների վրա նախորդ տարվա դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածի համեմատ ունեցել ենք 9 միլիարդ 307 միլիոն դրամ հավելյալ առևտրաշրջանառության, որից գեներացվելու է նվազագույն հաշվարկներով 325 միլիոն դրամի հարկ։

Այս կասկածելի թվերի ներկայացումից հետո վարչապետը գնաց ԱԺ և սպառնաց, որ հաջորդ տարի կրկնակի շատ է ծախսելու Նոր տարուն, որ այս տարվա էֆեկտը ավելի մեծ լինի։

Փաստորեն, «տնտեսական հեղափոխությունը» փոխում է պրոֆիլը։ Եթե սկզբում առաջարկվում էր ոչխար պահել, ապա հիմա ոչխար պահողները համարյա հակահեղափոխական են հռչակվել, քանզի կառավարության որոշման դեմ փողոց են փակում։ Մոշ հավաքողները չարդարացրեցին քայլարածների հույսերը, իսկ ՀԴՄ կտրոն հավաքելն արդեն այն հնչեղությունը չի ապահովում։ Մնում են տեսարանները։ Երևի դրա համար էլ տոնածառները չէին հավաքում։ Ի դեպ, իզուր էլ հավաքել են։

Եթե տոնածառը փող է բերում, ապա այն կարելի էր պահել։ Դրանով իսկ հա՛մ աշխարհին կզարմացնեինք, որ մեզ մոտ տարին կլոր թավշյա Ամանոր է ու ահագին զբոսաշրջիկ կգար տեսնելու, թե այդ ինչ սորտի ժողովուրդ ու կառավարություն կա երկրագնդի վրա, որ տոները ավարտվել են, իսկ նրանք տարին կլոր ձմեռ պապի են խաղացնում, հա՛մ էլ դրամաշրջանառությունը կմեծանար։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին