f

Անկախ

Ադրբեջանական ագրեսիայի աջակիցները համալրվում են


Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանի Ադրբեջանի ագրեսիան աջակցող խոսքին հստակ պատասխան էի տվել՝ որ Հայաստանը ոչ թե բռնազավթել էր Ադրբեջանի տարածքները այլ 100տարուց ավել ձգվող թուրքական ազգերի կողմից հայերի բնաջնջմանն է դիմադրել։ Մի շարք մտավորականներ՝ լինելով Գայանե Այվազյանի գաղափարկիցները, սակայն, որևէ բանավեճի անընդունակ լինելով պատասխանել նրա նկատմամբ քննադատությանը, նրան իրենց աջակցությունը ցուցաբերում են կլիշեավորված, դատարկ ֆռազներով, «ցավում եմ ցավում ու ափսոսում, որ ազատ խոսքի այս տարածքը վերածվել է ատելություն տարածող ու հրահրող հարթակի»։ «Անթույլատրելի է նման դժվար պահին մարդու նկատմամբ ատելություն սփռելը իր կարծիքի և մտածելու|վերլուծելու փորձերի համար» և այլն։

Պարզ է որ այս անձինք իրար են անցել իմ քննադատական տեքստից, սակայն շրջանցելով այն թիրախ են դարձնում Ինքնագիր հանդեսը, որ պարբերականություն չունի, հազարից մեկ նյութ է դնում, և ֆեյսբուքյան Ինքնագիր փակ ակումբը, որտեղ որևէ ատելություն չի տարածվել։ Լուսինե Խառատյան և Տիգրան Ամիրյան, եթե բարեխիղճ գիտնական եք ձեզ համարում, Ինքնագրից մի ատելության խոսքի մեջբերում կանեիք, և ոչ թե ձեր գաղափարական աջակցությունը կքողարկեիք կեղծիք տարածելով, որի նպատակն է ատելություն տարածել հենց Ինքնագրի նկատմամբ։

Իսկ եթե կան մարդիկ որոնց մեջ ատելություն է առաջացել իրենց հայրենիք ներխուժած թշնամու բանակը աջակցող անձի նկատմամբ, ապա սերը կարծես ավելի շատ է նրա նկատմամբ, մասնավորապես արևմտյան կապիտալի ֆոնդերի շահառուների բանակներ են կանգնել ի պաշտպանություն Այվազյանի։ Տիգրան Ամիրյանը կարծեմ Մոսկվայի МГУ-ն է ավարտել, դե թող ասի քանի օր կմնար իր աշխատանքին մի դասխաոս ով պաշտպաներ նացիզմը։

Թե՞ դուք միայն հայերին եք այնպիսի ողորմել զանգվածի տեղ դրել, որ իր դահիճների գովքը անողների դեմ ծպտուն հանողներ պիտի չլինեն, իսկ հենց ծպտուն հանեն, ակտիվիստ֊մտավորականների բանակը դեմները առնի։

 

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Ադրբեջան խմբագրի ընտրանի

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին