Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում պտտահողմի պատճառով 6 մարդ է զոհվել, եւս 218-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում են քաղաքի արտակարգ իրավիճակների վարչությունից: Գրում է Russian.rt.com-ը:
Նախարարության տվյալներով ՝ պտտահողմի պատճառով փլուզվել է 85 շենք, վնասվել է 400 շենք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չինական Ուուհան քաղաքում պտտահողմ է գրանցվել: Քամու ուժգնությունը վայրկյանում հասել է 23,9 մ արագության:
Մարտի 15-ին Չինաստանում տասը տարվա ընթացքում առաջին անգամ ամենաուժեղ ավազային փոթորիկը գրանցվեց: Մարտի վերջին Պեկինում երկրորդ փոթորիկը գրանցվեց, որի պատճառով օդի աղտոտվածությունը հասավ առողջության համար վտանգավոր մակարդակի: