f

Անկախ

Սև լիճը ծաղիկներն է, եթե կապիտուլյանտին հանդուրժում եք, սպասեք նոր ներխուժումների


Պատկերացնենք Նոյեմբերի10֊ի կապիտուլիացիայից անմիջապես հետո կապիտուլյանտին գցում էին ու Հայրենքի փրկության շարժումը ձևավորվում էր նոր կառավարություն, որը պատերազմի ժամանակ թույլ տված սխալների վրա կաշխատեր, կշտկեր, բանակը կհամալրեր, ու հիմա երբ ադրբեջանցիք իրենց թույլ տային ներխուժել Հայաստան, ի՞նչ կլիներ։ Տեղում կոչնչացնեին ադրբեջանցիներին կամ գերի կբռնեին, իսկ եթե բայրաքաթար աշխատացնեին, պանցիրով կխփեին։ Ալիևը սուսիկ փուսիկ հետ կքաշվեր, ավելին, կարող էին հայկական ուժերը հայտարարել որ խախտվել է նոյեմբերի 10ի հայտարարությունը ու Հադութն ու Շուշին հետ գրավել։ Ռուսական խաղաղապահները կկանգնեցնեի՞ն, թե՞ վեց ամիսը քիչ է բանակը վերակազմավորելու ու կորցրածը հետ բերելու համար, լավ, Շուշին ու Հադրութը թողնենք։

Բայց վատ լուր հայ պացեֆիստների համար, Հայաստանը մտել է մի ֆազայի մեջ, որտեղ անընդհատ պատերազմական առճակտումներ են լինելու, Մերձավոր Արևելքից կոնֆլիկտները բարձրանում են դեպի հյուսիս, ու բարձրացնողը Թուրքիան է, դեռ չգիտենք թե Իրանի գլխին ինչեր են բերելու ու չես իմանա էս շրջանը կամ քաղաքը քանի անգամ ձեռից ձեռ կանցնի։ Այն խաբկանքը, թե հես է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն ու բարեկամություն ենք կնքում, արդեն փլվում է։

Ինչպես նկատել է Վասսերմանը, Անցած անգամ համաշխարհային կապիտալը իր սեղանի վրա խաղացրեց Եվրոպան և Սովետական Միությունը, Այսօր ծիծաղելու աստիճան 1930֊ականներին նման իրավիճակ է, Համաշխարհային կապիտալի պահեստապետերը կրկին իրենց ձեռները ուզում են լվանալ ուրիշի արյամբ, այն ժամանակ բոլոր մոլագարներից ջոկեցին Ադոլֆ Հիտլերին, հիմա մարտական խամյակի դերը տվել են Մեծ Թուրանի մասին երազողին։ Նրանց համար կարևոր է որ Էրդողանը պատրաստ է պատերազմել Ռուաստանի դեմ»։

Իհարկե, կծրագրեն նախ Հայաստանի վրայով անցնելով։ Հայ պացեֆիստները գլուխներն են մտցրել, թե Ռուաստանը չլինի Թուրքիան Հայաստանի հետ կբարեկամանա։ Հիմարություն. թե պարկեշտ թուրք մտավորական ծանոթ ունեք հարցրեք թուրքերի մեջ փոքրուց սովորեցնում են թե ո՞վ է իրենց թշնամին, կասեն՝ հայերը և մարքսիստները, մեկ ուրիշը կարող է երեք խումբ նշել՝ հայերը, ալևիները, կոմունիստները, բոլոր ռասկլադներում հայերը որպես թշնամի կան։ Ռուս հո չկար, որ ալևիներին կոտորեցին, հույներին կոտորեցին, քրդերին կոտորում ու կոտորում են։ Ռուսական բանակը հանես, թուրքը պարելով կմտնի Երևան, Ադրբեջանն էլ էն կողմից։ Խնդրեմ, Թուրքիայի ամենամեծ բարեկամն էր Սիրիան, Ասադի ու Էրդողանի եղբայրական լուսանկարները ցանցում կգտնեք, էն աստիճան որ Ասադը Երևանում հրաժարվեց այցելել Ցեղասպանության հուշարձան։ Եվ ինչ, հենց առիթը եղավ, Թուրքիան ներխուժեց Սիրիա։ էն էլ ասենք՝ որ նրան զսպողը էնտեղ Ռուսաստանն է։ Բա Հայաստանին ինչ կանի, եթե Ռուաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վերանան։ Իսկ եթե իր ու արևմտյան գործակալական ցանցերին չհաջողվի վերացնել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը, կանցնի պլան բ֊ին, սադրանքներ, սահմանին փոքրիկ կոնֆլիկտներ թե իբր քրդական բանվորական կուսակցության անդամների հետևից են ընկել, մի խոսքով մինի Սիրիա։ Բարեկամություն մուրալը չի անցնելու, միայն Ռուսաստանի հետ պաշտպանական համակարգը կկարգավորի անվտանգությունը։

Իսկ արդեն բացված ճակատում ի՞նչ է կատարվում, Կապիտուլյանտը Ալիևից վախեցած է, ինչպես շունը որ վախից պոչը քամակն է մտցնում, չի համարձակվում սահմանը պահել, բանակի հրամանտարությունն էլ պարզվեց լրիվ էշերի հավաքածու է, հավանաբար հարցրել են կապիտուլյանտին՝ ադրբեջանցիք ներխուժել են, ինչ անենք, պատասխան են ստացել՝ հանկարծ չկրակեք, սրանք էլ սուսիկ փուսիկ նայել են թե ոնց են իրենք իրենց երդումը դրժում։

Մի բան է հստակ, ովքեր կարծում էին թե տարածք հանձնելով խաղաղություն է հաստատվելու մոլորյալներ են, չկա տենց բան։ Ադրբեջանը 20-25 տարի էնպես է ներծծված հակահայկական ֆաշիզմով, որ էս իրենց հաղթանակից հետո կանգ չի առնելու, նրանց գիտակցության մեջ մխրճված է որ Սյունիքով, Սևանով, Երևանով իրենց պատմական հողն է ու պիտի գրավեն, Ալիևը իր ազգի սրտից է խոսում որ Սևանը, Երևանը ու Զանգեզուրը ադրբեջանական են, օդի մեջ կրակոցներ չեն, Ադրբեջանը Հայաստանի վրա քշող մեքենայի է վերածվել, կանգ չի առնելու։ ՀԱՊԿ֊ՄԱՊԿ չեն օգնելու, մի երկիր որ 200 զինվորի դեմը չի առնում, ու միայն բանակցության վրա է հույսը դնում, դաշնակիցը ինչո՞վ օգնի, գա հայերի տեղը զոհվի՞։ Չի լինելու նման բան, բանակցողի հետ չեն դաշնակցում, հեն է, լավ էլ բանակցում ես, էլ ինչ դաշնակցել։ Սև լճի ու Գեղարքունիքում տարածքների շուրջ բազաները կգնան որոշ ժամանակ, Կապիտուլյանտը իրեն ու ազգին էշի տեղ դրած գերիների հարցը մեջտեղ կբերի, կհիմարացնի թե դիմադրենք զոհեր կլինեն, ու հետզհետե հենց մոռացվի որ գրավել են Սև լիճը, նոր ներխուժում կլինի, էլի բազարներ, էլի բանակցություններ, մինչև հանդարտվի, էլի ներխուժում, նշանակետը Մեղրին է, որ գրավեն ճամփա կառուցեն։ Կապիտուլյանտը ասում է՝ էլի կտամ ճամփեն, մենակ մի ձևով ձրևակերպենք որ Հայաստանով է անցնում, Ալիևը խնդում է՝ ես կորոշեմ թե ոնց ձևակերպենք։ Սա շարունակական պրոցես է։ Միայն մի բան կկանգնեցնի Ադրբեջանին՝ ռազմական հարվածը, որ մի լավ հարված ստանան, էլի կուչ են գալու տեղները, ու մենակ հոխորտան։ իսկ դա հնարավոր կլինի միայն կապիտուլյանտին գցելուց հետո։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Ադրբեջան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին