Միացյալ Նահանգներում ևս 38,087 մարդ մեկ օրում կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել: Երկրում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 32.8 միլիոնը: Գրում է Russian.rt.com-ը
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներն:
Կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացությունների թիվը գերազանցել է 584 հազարը
Ավելի վաղ ԱՄՆ տրանսպորտային անվտանգության վարչությունը մինչ սեպտեմբերի 13-ը երկարաձգել էր երկրի բոլոր տրանսպորտային ցանցերում դիմակների պարտադիր ռեժիմը:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 160 միլիոնը։