Սեյսմոլոգները Ինդոնեզիայի ափերի մոտ 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել: Այդ մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Գրում է Russian.ert.com-ը։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սումատրա նահանգի Պադանգսիդեմպուան քաղաքից 321.6 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի Յունան նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: