f

Անկախ

Դրամաշնորհներ կհատկացվեն մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրողներին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի նախագծի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներն» իրականացնելու  նպատակով հայտարարում է դրամաշնորհների հատկացման մրցույթ: Դրամաշնորհները կհատկացվեն ՀՀ Վայոց ձորի  և Արարատի մարզերում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրության նպատակով:

Ծրագրերի նպատակը ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է: Ծրագրերը կկազմակերպվեն Վայոց ձորի մարզի 48 և Արարատի մարզի 112 հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների համար՝ 2021 թվականի  սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Դրանք կներառեն հետևյալ միջոցառումները.

  • հանրակրթական ուսումնական հաստատությունների երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաներին՝ ըստ նրանց Անհատական ուսուցման պլանով նախատեսված աջակցող ծառայությունների տեսակի, ժամանակահատվածի, տևողության և  ծավալների ու ծառայությունների տրամադրման գրաֆիկի,
  • խորհրդատվություններ ԿԱՊԿՈՒ երեխաների ծնողների և ուսումնական հաստատությունների (այդ թվում՝ նախադպրոցական) մանկավարժական աշխատողների համար` երեխայի կրթության կազմակերպման և սոցիալական ներառման հարցերի շուրջ՝ անհրաժեշտության դեպքում խորհրդատվական փոխայցեր կատարելով ուսումնական հաստատություններ,
  • ԿԱՊԿՈՒ երեխաների կրթության իրականացման գործընթացի բարելավման նպատակով ուսումնական հաստատությունների մանկավարժների համար վերապատրաստման դասընթացների և սեմինարների անցկացում,
  • մանկավարժահոգեբանական վերլուծությունների արդյունքում սովորողների կրթության առաջընթացի և մասնակցայնության դիտարկում, առաջադիմությանը  նպաստող կամ խոչընդոտող գործոնների բացահայտում, 
  • աջակցություն հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին` ԿԱՊԿՈՒ սովորողների անհատական ուսուցման պլանների մշակման և իրականացման գործում:

Մրցույթներին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն կազմակերպությունները, որոնք կապահովեն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 370-Ն հրամանով հաստատված հավելվածով հաստատված տարածքային մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մասում նկարագրված գործընթացները և ունեն ոլորտում ծառայությունների մատուցման առնվազն  2 տարվա փորձ: 

Մրցույթների մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ մինչև 2021 թ. մայիսի 31-ը՝ ժամը 12:30:

ՀՀ ԿԳՄՍ

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին