«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը:
Դա շատ կարևոր է, հապաղել չի կարելի: Մենք կորցնում ենք մեր հայրենիքը:
Հիշու՞մ եք, մի քանի ամիս առաջ մենք զգուշացրել էինք, որ ձյան հալոցքի հետ ադրբեջանցիները փորձելու են առաջ գալ, հատկապես նշել էինք Ծղուկ լեռան և մյուս տարածքների մասին:
Վերոնշյալ հատվածից մինչև Երևան-Սիսիան-Գորիս միջպետական մայրուղի ընդամենը 11 կմ է:
Նորից եմ շեշտում, հապաղել չի կարելի: Անհրաժեշտ են հրատապ լուծումներ»,- ասված է հայտարարության մեջ: