Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի 11 534 դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: Գրում է Russian.rt.com-ը։
Վարչության տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է COVID-19-ի 5,083,996 դեպք:
Օրվա ընթացքում երկրում մահացել է կորոնավիրուսով վարակված 238 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 44.059 է կազմում։
Մայիսի 7-ից Թուրքիան խստացրեց լոքդաունի պայմանները:
ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 159 միլիոնը։