Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի ևս 8380 նոր դեպք է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram ալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
Մեկ օր առաջ երկրում արձանագրվել էր վարակի 8217 նոր դեպք: Անցած օրվա ընթացքում 9349 մարդ ապաքինվել է կորոնավիրուսից, 392-ը՝ մահացել:
Մեկ օրում ամենամեծ թվով վարակման դեպքեր գրանցվել են Մոսկվայում (2 787), Սանկտ Պետերբուրգում (741), Մոսկվայի մարզում (643), Ռոստովի մարզում (199) և Վորոնեժի մարզում (129): Վարակվածների 16.1% -ը հիվանդության կլինիկական դրսեւորումներ չեն ունեցել:
Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսը հաստատվել է Ռուսաստանի 4,913,439 բնակչի մոտ, բուժվել է 4,527,878 մարդ, մահացել է 114,723 մարդ:
Ավելի վաղ Ջորջ Մեյսոնի անվան համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան ասել էր, որ կորոնավիրուսի դեպքերի անկում կարող է տեղի ունենալ բնակչության 30% -ի պատվաստումից հետո: