f

Անկախ

Մեծ Մերձավոր Արևելքում ուժերի վերադասավորման գործընթացը սկսված է


 

Սիրիան և Իրանը հետևողականորեն շարունակում են վերականգնել իրենց տարածաշրջանային դիրքերը: Այդ մասին են հուշում տարածաշրջանայաին խոշոր խաղացողներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի՝ այս երկու պետությունների հետ հարաբերությունների վերականգնմանն ուղղված ջանքերը:

1979-ի իսլամական հեղափոխությունից ի վեր շարունակվող իրանա-սաուդական հակամարտությունը թանկ է նստել երկու պետությունների համար և խթանել անկայունությունը հսկայական տարածաշրջանում ՝ տարածվելով Աֆղանստանից մինչև Սիրիա և Լիբանան:

Լիբանանում դա եղել է կառավարական պարբերական ճգնաժամի գործոն: Սիրիայում, աջակցելով հակառակորդ ուժերի, երկու պետություններն էլ նպաստել են քաղաքացիական պատերազմի երկարացմանը:

Իրաքը նույնպես տուժել է այս մրցակցությունից: 2003-ին ԱՄՆ-ի ներխուժումից անմիջապես հետո Սաուդյան Արաբիան, Իրանը և այլ երկրներ դաժան մրցակցություն են սկսել ազդեցության համար: Նրանք կազմակերպել և ֆինանսավորել են մրցող զինված խմբավորումներին, որոնք մարտահրավեր են նետել Իրաքի կառավարությանը և երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ: Ուստի զարմանալի չէ, որ հենց Իրաքի վարչապետին է վերագրվում Թեհրան-Ռիադ երկխոսության նախաձեռնությունը: Երկուսի փոխզիջումը կարող է էապես բարելավել Իրաքի անվտանգային միջավայրը:

Իհարկե վերոհիշյալ երկրները մեծ գործոն են իրանա-սաուդական հարաբերություններում, բայց դրանցում արձանագրվող փոփոխությունները այս կամ այն կերպ պայմանավորված են նաև տարածաշրջանային այլ խաղացողներով, մասնավորապես՝ Թուրքիա, Իսրայել, և գերտերությունների՝ ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռյակի հետ հարաբերություններում գրանցվող փոփոխություններով:

ԱՄՆ-ի գլոբալ և տարածաշրջանային գերակայությունները փոխվում են Բայդենի վարչակազմի օրոք: Բախվելով Չինաստանի և Ռուսաստանի մարտահրավերներին`ԱՄՆ-ը վերանայում է իր ռազմական ակտիվների համաշխարհային բաշխումը, և առհասարակ՝ իր ընդհանուր ռազմավարությունը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը` դուրս բերել ամերիկյան զորքերը Աֆղանստանից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը, արտացոլում է այս մտածելակերպը: հարմար առիթի դեպքում, երբ անվտանգ լինի, ԱՄՆ-ը կցանկանա նաև կրճատել իր ռազմական ներկայությունը Իրաքում և Ծոցի երկրներում: Հենց անվտանգության հասնելու ցանկությունն էլ ըստ երևույթին ընկած է Բայդենի վարչակազմի`միջուկային գործարքի շուրջ բանակցությունների նոր, անուղղակի փուլի միջոցով Իրանի հետ լարվածությունը թուլացնելու ցանկության հիմքում:

Բացի այդ, ԱՄՆ-ը կարծես հեռանում է Սաուդյան Արաբիային անցյալում ցուցաբերած իր աներկբա աջակցությունից: Առանց այս աջակցության, Ռիադը ստիպված կլինի սահմանափակել իր տարածաշրջանային հավակնությունները և փոխզիջումների հասնել մրցակիցների հետ:

Տարածաշրջանային մեկ այլ խոշոր խաղացողի՝ Իսրայելին, ստեղծված իրավիճակը միանշանակ շահավետ չէ:

Տասնամյակներ շարունակ Իսրայելն օգտագործել է իրանական սպառնալիքը՝ Պարսից ծոցի արաբական երկրների հետ սեփական հարաբերությունները բարելավելու համար: Այս առումով գրանցել է որոշակի հաջողություն. Այժմ Իսրայելը դիվանագիտական ​​հարաբերություններ ունի Բահրեյնի և ԱՄԷ-ի հետ:

Բայց Սաուդյան Արաբիան մինչ այժմ զերծ է մնում Իսրայելի հետ դիվանագիտական ​​կապեր հաստատելուց: Իրան-Սաուդյան Արաբիայի նվազ թշնամական հարաբերությունների պարագայում Իսրայելը կկորցնի Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները սերտացնելու հնարավորությունը:

Հաշվի առնելով Ռիադի և Թեհրանի միջև արմատացած տարաձայնությունները` երկխոսություն սկսելը և փոխըմբռնման հասնելը դժվար հեռանկար է: Եվ նույնիսկ սաուդյան-իրանական փոխզիջման դեպքում Մերձավոր Արևելքի խնդիրները չեն վերանա: Բայց դա, անշուշտ, կարող է բարելավել շարունակվող հակամարտությունները սահմանափակելու կամ լուծելու հնարավորությունները:

Մյուս կողմից հարկ է հիշատակել նաև Թուրքիայի գործոնը: Սաուդյան Արաբիան ակտիվորեն համագործակցում է բոլոր այն երկրների հետ, որոնք քիչ թե շատ լարված հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ: Ասվածի վառ ապացույցն է սաուդա-հունական ակտիվ շփումները: Օրերս Հունաստանը Սաուդյան Արաբիային է տրամադրել Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ ՝ օգնելու նրան պաշտպանել կարևոր էներգետիկ օբյեկտները հութիների հարձակումներից և հաղթահարել տարածաշրջանում թուրքական ոտնձգությունները:

Վերջերս Թուրքիան սկսել է աշխատել Եգիպտոսի և Պարսից ծոցի երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի հետ կապերը վերականգնելու ուղղությամբ՝ փորձելով հաղթահարել տարաձայնությունները, որոնք Անկարային ավելի ու ավելի են մեկուսացնում արաբական աշխարհից:

Հիշեցնենք, որ Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերություններում կտրուկ անկում էր գրանցվել 2018թ., երբ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանվել էր Սաուդ թագաժառանգ արքայազն Մուհամադ իբն Սալման ալ-Սաուդի ամենամեծ քննադատ, լրագրող Ջամալ Խաշոգգին: Սպանությունից հետո Էրդողանը հայտարարել էր, որ իր հսկողության ներքո է վերցնում Խաշոգգիի անհայտանալու մասին գործը՝ նրան անվանելով իր ընկերը և ազատության գաղափարի մարտիկ:

Այս ամենի ֆոնին Դամասկոսում Սաուդյան Արաբիայի հետախուզական պատվիրակության մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները բավականին մեծ լուսաբանում են ստացել: Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավարի հանդիպմանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ վկայում է սաուդական կողմի՝ լարվածության օջախները թուլացնելու ձգտման մասին:

Սովորաբար Անվտանգության այդպիսի այցերը պաշտոնապես չեն հրապարակայնացվում և լուսաբանվում, բայց այս դեպքում Լիբանանում Սիրիայի դեսպանը հանդես եկավ թեմայի վերաբերյալ դրական հայտարարությամբ:

Քանի որ ԱՄՆ-ում Բայդենի վարչակազմը փորձում է վերահաշվարկել Մերձավոր Արևելքում  Թրամփի դարաշրջանի քաղաքականությունը, սաուդցիները ևս փոփոխում են իրենց խաղադրույքները՝ Ռիադում Վաշինգտոնի շահերի անորոշ ապագայի պայմաններում:

Լիբանանում իրադարձությունները նույնպես կարևոր գործոն են հանդիսացել, քանի որ Սաուդյան Արաբիան Դամասկոսի օգնության կարիքն ունի Լիբանանը կայունացնելու գործում, հաշվի առնելով, որ Բեյրութը մնում է Սաուդյան Արաբիայի շահերի առանցքում: Սպառելով Լիբանանում ազդեցության բոլոր ճանապարհները՝ Ռիադն այժմ վերադառնում է Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձված բանաձևին:

Իհարկե, Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավարի այցը Սիրիա միայն Լիբանանի մասին չէր: Սաուդցիները ցանկանում են, որ Ասադը կրկին իրենց կողմում լինի, որպեսզի օգնի ձևավորել ավելի լայն տարածաշրջան, այդ թվում նաև հակազդելու համար Թուրքիայի և Իրանի ազդեցությանը Լևանտի տարածքում: Սաուդցիները տարիներ շարունակ կուլիսներում փորձել են կապեր հաստատել Դամասկոսի հետ: Ասադը ևս պատրաստ է կրկին աշխատել Սաուդյան Արաբիայի հետ` անկախ Սիրիայում Իրանի ներկայությունից:

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, ընդ որում խոսք այստեղ գնում է տարածաշրջանի լայն բովանդակության մասին (Բացի Միջին Արևելքի ավանդական արաբական երկրներից, Մեծ Մերձավոր Արևելքն ներառում է նաև Իրանը, Թուրքիան, Աֆղանստանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Հայաստանը, իրեն հարակից հարավկովկասյան երկրների հետ, և մի շարք երկրներ Կենտրոնական Ասիայում՝ Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներ՝ Լիբիան, Թունիսը, Ալժիրը, Մարոկկոն, Մավրիտանիան, Սուդանը), օր օրի փոփոխություններ են տեղի ունենում: Փոփոխությունները պայմանավորված են նոր գործընկերներ ձեռքբերելու ձգտմամբ և հին թշնամիների հետ լարվածության սուր ծայրերը մեղմելու մտայնությամբ:

Ակնհայտ է, որ տարածաշրջանը պատրաստվում է ուժերի վերադասավորման, իսկ թե արդյոք այդ վերադասավորումը կընթանա հարթ թե կուղեկցվի էսկալացիաներով, դեռևս պարզ չէ: Տաջիկ-Ղրղզական բախումները, Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի ակտիվացումը ևս դուրս չի մնում այս պրոցեսների համատեքստից: Եվ դատելով այդ բախումների ինտենսիվությունից և տարածաշրջանային խաղացողների արձագանքներից, ուժերի վերադասավորման համար ընթացող փոփոխություններն այդուհանդերձ խաղաղ չեն ընթանա և զինված բախումներն անխուսափելի կլինեն:

 

Աշխարհում Սաուդյան Արաբիա Իսրայել ԱՄՆ Սիրիա

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին