Վերջերս Շվեյցարիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, երիտասարդ և հեռանկարային մարզիկ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում գրավեց 4-րդ հորիզոնականը: Հայ մարզիկը վաստակեց 14.866 միավոր: Արդյուքնը գոհացուցիչ է, քանի որ Արթուրը չէր հասցրել լիարժեք վերականգնվել ուսի վնասվածքից հետո:
Անկախի հետ զրույցում Արթուրը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և առաջիկա ծրագրերի մասին:
-Արթուր, Եվրոպայի առաջնությունում վարժության հետաքրքիր և տպավորիչ կատրմամբ հանդես եկաք: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-1 տարի էլ դեռ չի անցել ուսիս վնասվածքի վիրահատությւոնից հետո և դեռ լիարժեք չէի հասցրել վերականգնվել: Թբիլիսիում անցկացրինք ուսումնամարզական հավաքը: Այնտեղ բոլոր հնարավորություններով հագեցած շատ լավ մարզադահլիճ կա: Ուսումնամարզական հավաքների ժամանակ, երբ բեռնվածությունը մեծացրինք, այդ ժամանակ առավել զգացնել տվեց: Եվ ցավերով էլ շարունակեցի մարզումներս ու նախապատրաստական շրջանը: Ուրիշ վարժոություն պետք է կատարեի, բայց քանի որ ուսս սկսեց ցավալ, որոշակի փոփոխություններ արեցինք՝ տարրեի տեղերը փոխելով, որպեսզի ցավը համեմատաբար մեղմ լինի: Փառք Աստծո, ամեն բան լավ դասավորվեց:
-Ստուգատեսի ժամանակ ինչպե՞ս շրջանցեցիք վնասվածքի հետևանքներն ու ցավը:
-Մինչև մրցումներ վարժությունս չէի կատարաում, որովհետև չէի ցանկանում ավելորդ ծանրաբեռնվածության ենթարկվել: Մրցման ժամանակ զգացնել տվեց. ելույթներ եմ ունեցել ուժեղ ցավերով: Նշեմ, որ ամենահասարակ դեղամիջոցը մեր մարզաձևում կարող է դոպինգ համարվել: Մրցումից առաջ օգտագործեցի թուլատրելի ցավազրկողը: Ինձ հոգեբանորեն տրամադրել էի, որ ինչ էլ լինի, պետք է վարժությունս կատարեմ, մեկ այլ պարագայում հաստատ չէի կարող:
-Եվրոպայի առաջնությունը, թեև անցկացվեց Շվեյցարիայում, բայց կազմակերպչական բոլոր հարցերով զբաղվում էր Ադրբեջանը: Այս հանգամանքը չխանգարե՞ց հավաքականի ելույթներին:
-Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն անընդհատ շեշտում էր, որ մենք գնում ենք կռվի: Մենք էլ տարմադրվել էինք, որ ամեն բան պետք է մի կողմ դնենք ու կենտրոանանք մեր ելույթների վրա ու կատարենք այն, ինչ մեր առջև դրված էր: Ամենաուրախալին այն էր, որ Արթուր Դավթյանը նժույգթափեր վարժությունում ոսկե մեդալի արժանացավ: Այդ հաղթանակը նաև բոլորինս էր, ողջ հայ ազգինը: Մենք ոգևորվեցինք: Ուրախությունս այնքան մեծ էր, կարծես ես հաղթած լինեի, աննկարակգրելի պահ էր, անգամ բառերով չեմ կարող զգացմունքներս արտահայտել: Արթուրից հետո մենք պետք է ելույթ ունենայինք, մեզ հետ մարզվում էին թուրք և ադրբեջանցի մարզիկները, երբ մենք բուռն ոգևորությամբ, գոռում-գոչյուններով ընդունեցինք հաղթանակը, նկատելի էր նրանց ընկճվածությունը: Սկզբից կար լարվածություն, բայց հաղթանակից հետո ամեն բան անհետացավ, մենք վստահություն ձեռք բերեցինք:
-Կա՞ պատասխանատվություն, երբ միջազգային ասպարեզում ներկայացնում եք երկիրն ու եռագույնը:
- Պարտավորվածությունն ու պատասխանտվությունը շատ մեծ է: Մենք ոչ միայն մեր, այլև ողջ ժողովրդի անունից ենք հանդես գալիս, առավել ևս հիմա: Երբ հաղթանակից հետո դրոշն է ծածանվում, դա մի ուրիշ ուրախություն է: Ոգեշնչվում ես, ոնց որ մենակ չլինես, կարծես բոլորը քո կողքին են: Ավելի վստահ ես լինում, թեև ես ինձ կարողնում եմ տիրապետել մրցումների ժամանակ, հանգիստ ու հանդարտ լինել:
-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
-Եվրոպայի առաջնությունը վնասվածքով մասնակցեցի, հիմա բուժվում եմ:
Ժամանակավոր դադար եմ տվել, որոշել եմ լիարժեք բուժել վնասվածքս ու վերականգնվել, նոր միայն լրջորեն, ավելի բարդացված տարբերակով սկսել նախապատրաստվել հաջորդ մրցումներին:
Այժմ ինձ վիրահատող բժիշկ Հայկ Աղախանյանի հետ սկսել եմ բուժումները: Իր ցուցումներով էլ մանրակրկիտ կսկսենք բուժել, որ հետագայում ոչ մի պարագայում նորից զգացնել չտա: Պետք է փորձենք հնարավորինս շուտ բուժել, քանի որ համավարակի պատճառով չգիտենք, թե հաջորդ մրցումները երբ կլինեն, չկա որևէ ստույգ գրաֆիկ: