Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը մեկնել է Սիրիա. հայտնում է իրանական «Խաբար» լրատվական պորտալը:
«Սիրիայում Զարիֆը մտադիր է տարածաշրջանային և երկկողմ հարցեր քննարկել սիրիացի պաշտոնյաների հետ», - նշում է պորտալը:
Լիբանանյան «ալ-Մայադին» հեռուստաընկերությունն իր հերթին նշում է, որ Դամասկոսում քննարկման հիմնական թեմաները կլինեն Գազայի հատվածի շուրջ իրավիճակի զարգացումը:
Հիշեցնենք, որ Սիրիան և Իսրայելը նույնպես գտնվում են հակամարտության մեջ. Իսրայելը պարբերաբար թիրախավորում է Սիրիայի մայրաքաղաքն ու այլ բնակավայրեր։ Հակամարտության հիմնական թեման Սիրիայի Գոլանի բարձրունքներն են, որը բռնազավթվել է Իսրայելի կողմից։