Ֆիլիպինների ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բալատերո բնակավայրից 6 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:
Երկրաշարժի օջախի խորությունը 109,9 կմ է կազմել:
Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տվյալները բացակայում են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: