Անցած օրվա ընթացքում Հնդկաստանում բժիշկները կորոնավիրուսային վարակի հետևանքներից մահվան 4,205 դեպքեր են գրանցել, ինչը այս երկրի համար ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներին:
Նշվում է, որ հանրապետությունում 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 348 421 նոր դեպք: COVID-19-ով վարակված հիվանդների ընդհանուր թիվը Հնդկաստանում գերազանցել է 23,3 միլիոնը:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուս ախտորոշումով մահացել է ավելի քան 254 հազար մարդ։
Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ երկիրը «կորոնավիրուսային փոթորիկ» է ապրում։