Երևան քաղաքում՝
Մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 12-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 13-16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-14-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքի մայիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 28.5°C (2004թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 5․8°C (2000թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 15.8°C