Իրանում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 հազարը, որոնցից մահացել է 492 մարդ: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն:
«Մեկ օրում հայտնաբերել է կորոնավիրուսով վարակման նոր 1075 դեպք, վարակվածների թիվը աճել է մինչև 10 075-ի ... Մեկ օրում մահացել է 75 հիվանդ, ընդհանուր առմամբ զոհերի թիվը 429 է կազմում», - հայտնել է նա:
Միևնույն ժամանակ, Վահաբզադեն նշել է, որ կորոնավիրուսից բուժվել է 3276 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5823-ի: