f

Անկախ

Կառավարությունը ընդդեմ տեղական մսի և կաթի արտադրության. գյուղացիությունը մնաց անպաշտպան


Սպանդանոցի պահանջը առաջացել է էն պահից, երբ Սովետի փլուզումից հետո վերացրին սպանդանոցները, պետությունը հրաժարվեց գյուղատնեսությանը աջակցելու գործառույթից, և գյուղացիները իրենց ջանքերով ու ճիգերով սկսեցին անասնապահություն զարգացնել։ Սպանդանոցները և որպես սանտիարական անհրաժեշտություն և որպես գյուղացիներին աջակցություն պարտավոր էր կառուցել պետությունը և մորթը կազմակերպելով օգնել գյուղացիներին և ոչ թե ստեղծել մասնավոր օղակներ որ գռփեն նրանց չարչարանքով աշխատած կոպեկները։
Էն ինչ անում է Փաշինյանի կառավարությունը շարունակութւոյւնն է մասնավորեցման նեոլիբերալ քաղաքականության՝ ևս մի մասնավոր օղակ է ստեղծում որ գյուղացիների հաշվին հարստանան, գյուղացիներին պարտադրում է մասնավոր սպանդանոցներում իրենց անասունը մորթել տալ, այսինքն, որ գյուղացիների վրա ինչ որ մասնավոր անձինք փող շինեն։
Գյուղացիական բողոքների նկատմամբ վարչապետի կոմպրոմիսն այն է որ մինչև հուլիսի մեկը աջակցի որ էլի ինչ որ մասնավոր սպանդանոցներ ստեղծվեն, այսինքն, ոչ թե գյուղացիներին է ձեռք մեկնում, այլ նրանց ովքեր նրանց հաշվին հարստանալու են։
 

Ինչ է լինելու այս ամենի արդյունքը՝ տեղական մսի արտադրությունը նվազելու և տեղը զիջելու է դրսից բերված մսի՞ն, ինչպես մի գյուղացի էր ասում՝ էս օրենքը հետաձգեք մինչև աշուն որ անասունս աճի, մորթեմ, ծախեմ գնամ էս երկրից։
Նույնն էլ կաթի ոլորտում, ով շփվել է կաթ արտադրողների հետ գիտի որ դրսից էժան կաթի փոշի է ներմուծվում, որի պատճառով գյուղացիների արտադրած բնական կաթը չի իրացվում։ Ընկերս 30 տարի անասնաբուծությամբ է զբաղվում, 30տարի լույսը չբացված աշխատում է մինչև մութն ընկնելը, իր չարչարաքների արդյունքն է ընդամենը 25կովը, որ կթում վաճառում էր կաթի գործարաններին։ Արդեն երկար ժամանակ է չի կարողանում իրացնել, էժան փոշին մրցակցության մեջ հաղթել է նրա բնական կաթին, գործարանները նրա թարմ կթած կաթի փոխարեն էժան կաթի փոշի են առնում։ Ասում էր որ էսպես գնա, որ ներքին արտադրողին պետությունը չպաշտպանի, տեղական կաթնարտադրությունը ուղղակի կվերանա։ Ընկերս դաշնակցական է,ասում էի դաշնակցությանը դիմի որ էս հարցը բարձրացնեն։
Երեկ ԱԺ֊ում պատգամավորներից մեկը այս հարցը ուղղեց կառավարությանը, պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ թե գիտեք, Հայաստանում հոլանդական տեխնոլոգիայով պանիր են արտադրում, և դրսից բերում են բարձրորակ փոշի, տեղական կաթը չեն կարող օգտագործել, քանի որ կեղտոտ է, մեջը թրիք է ընկնում։
Հայաստանի միսն էլ կաթն էլ իրենց որակով աշխարհում լավագույններից են. այլ երկրներում անասուններին հիմնականում ինչ որ արտադրական սնունդ են տալիս, իսկ Հայաստանի կաթնատուները սնվում են ալպիական լեռնային խոտով, բազմաթիվ գյուղացիներ էլ շատ գրագետ, բարեխիղճ և սանիտարական կանոնները պահելով են կթում, կաթն էլ հատուկ ստերլիզացվում է արտադրությունից առաջ և այն նույն կաթը որ առաջ սպառվում էր այժմ չի սպառվում մի պատճառով որ դրսից էժան փոշի են բերում։ ներկրվող փոշու վրա հարկերը բարձրացնեն, տես ոնց կրկին կառնեն տեղական կաթը։ կամ էլ նեոլիբերալ կառավարությունը թող անկեղծ ասի՝ չենք կարող ներկրվող ապրանքի վրա հարկեր ավելացնել, ազատ շուկային դեմ է կամ ձև չգիտենք տեղական արտադրողին պաշտպանելու համար, թե չէ ի՞նչ են թրիքով խաբում, մարդկանց աշխատանքը վիրավորում։
Իսկ Փաշինյանը ուղղակի թքեց հարյուրավոր անասնապահների երեսին ի շահ փոշի ներկրողների։
Այս պատկերի ցավալին ոչ միայն էն է որ գյուղացիների ուսերին բարձրանալով վարչապետ դարձած անձը թքողական վերաբերմունք ունի գյուղացիական չարչարանքի նկատմամբ, նրանց շահերի դեմ որոշումներ է հանում, այլ էն որ ոչ մի քաղաքական կուսակցություն, քաղաքական գործիչ գյուղացական ցույցերին չմասնակցեց, չգնաց նրանց հետ ճամփաներ փակելու, նրանց համար պահանջներ չձևակերպեց՝ պետական սպանդանոցներ կառուցելու կամ տեղական կաթի արտադրությանը արտոնություններ տալու վերաբերյալ։
Գյուղացիները միայնակ էին իրենց պայքարում, իսկ նրանց չարչարանքը սպառողները անտարբեր դիտում էին։

ՖԲ Գրառում Վահան Իշխանյան Կարծիք Նիկոլ Փաշինյան գյուղացիներ ՀՀ Կառավարություն

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին