f

Անկախ

«5165» շարժումը որևէ անձի կամ ուժի հետ կեղծ օրակարգերով կապել չի՛ հաջողվելու․պարզապես տղամարդ եղեք, պարոնայք


ԶԼՄ ներկայացուցիչներին

‼ ՊԱԶԱԲԱՆՈՒՄ

Համացանցի կեղծ օգտահաշիվների միջոցով ակտիվորեն մի նույնքան կեղծ լուր է տարածվում, թե «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանին իբր ինչ-որ տարածք է տրամադրվել Արշակունյաց փողոցում՝ շարժման աշխատանքների իրականացման համար։

Լուրն անհեթեթ է, ինչպես այն տարածողների նպատակները։ Մանիպուլյատիվ ու էժան հերթական քայլը։ Ապատեղեկատվությանը, ցավոք, տրվում են նաև որոշ ԶԼՄ ներկայացուցիչներ։ Դժվարանում եմ ասել՝ միտումնավոր, թե մտածված։

Այսպես, դեռևս 2014 թվականին կառավարության կողմից որոշում էր կայացվել «Հայ ասպետ» հիմնադրամին տասը տարի ժամկետով տրամադրել Երևանի Էռնստ Թելմանի անվան դպրոցի տարածքից մի հատված՝ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հեռուստանախագծի տաղավարը կառուցելու և հաղորդումը նկարահանելու համար։ Կարին Տոնոյանի հեղինակած «Հայ ասպետ» հեռուստահաղորդմանը մասնակցած 11․000 երեխաները լավ գիտեն դպրոցի հասցեն։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի կողմից որոշում է կայացվում փակել խաղը՝ ազգայինը մերժելու նպատակով։

Հեռուստանախագծի պետական ֆինանսավորումը դադարեցվում է, նախագիծը դադարում է։ Չնայած, տարածքը «Հայ ասպետ» հիմնադրամին էր հանձնվել մինչև 2024 թվականը, 2019 թվականին Կարին Տոնոյանը որոշում է կայացնում հանձնել տարածքը՝ խնդրելով հիմնադրամին թողնել դպրոցի երկու մեծ սրահները՝ հետագայում այլ հեռուստանախագիծ պատրաստելու և նախագծի տեխնիկական սարքավորումները և «Հայ ասպետ»-ի մանկապատանեկան ճամբարի գույքը պահեստավորելու համար։ Կառավարությունը դեռևս 2019-ի աշնանը ստացած նամակին այդպես էլ չի պատասխանում։

Ըստ շրջանառվող լուրերի՝ տարիներ առաջ ուղղված դիմումի պատասխանը վերջերս քննարկվել է կառավարության ներսում ու որոշում է կայացվել պատասխանել մոռացված դիմումին ու բավարարել այն։ Սակայն «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը մինչ օրս որևէ պաշտոնական պատասխան կառավարությունից չի ստացել։ Նման որոշման մասին զարմանալիորեն ավելի շուտ են տեղեկացվում հայտնի կեղծ օգտահաշիվներ վարողները, այլ ոչ հենց ինքը՝ Կարին Տոնոյանը։ Պարզ է, որ նման արտահոսքը հստակ միտում ունի։

Եթե Արշակունյաց փողոցում գտնվող դպրոցում «Հայ ասպետ» հիմնադրամին տարածք տրամադրելու որոշումն իրականություն է, ապա դա անարժեք փորձ է կապել «5165» շարժումն իշխանության հետ՝ կոտրելու հավատը շարժման նկատմամբ։ Ինչպես որոշ «ընդդիմադիրներ», այնպես էլ իշխանությունը, վախեր ունեն շարժման հանդեպ։ Գործի են դրվում բացարձակապես բոլոր կեղտոտ գործիքները (կեղծ էջեր, կեղծ թեզեր, ապատեղեկատվություն)՝ դաշտը երկբևեռ դարձնելու և այլ գործիչների մուտքը արգելափակելու համար։

Մենք դատապարտում ենք նման աշխատաոճը, կոչ ենք անում չբավարարված քաղաքական ամբիցիաներով որոշ գործիչներին զսպել սեփական վախերն ու հերոսածին կնոջ անվան հետ որևէ կեղծ բան կապելիս տղամարդկություն գտնել և բացերես դուրս գալ երկխոսության։

«5165» շարժումը որևէ անձի կամ ուժի հետ կեղծ օրակարգերով կապել չի՛ հաջողվելու։

Պարզապես տղամարդ եղեք, պարոնայք։

Վերջում նշեմ, որ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը պատրաստ է պատասխանել հանրությանը հուզող բոլոր հարցերին, հարցազրույց տալ ցանկացած լրատվամիջոցին՝ ցանկացած ֆորմատում։

Կարին Տոնոյան Դավիթ Գրիգորյան ՖԲ Գրառում Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Յութուբյան հայտնի Perfect.tv ալիքը Նիկոլ Փաշինյանից երես է թեքել
ՀԱՐՑԵՐ և ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Ընտրակաշառք բաժանելու և միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. ՀՔԾ
Ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն Բաբայան
Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ Համբարձումյանը
Վաղվա ընտրությանը մասնակցում եմ #կապիտուլանտ իշխանության վիժեցրած ու իմ երազած Հայաստանը կառուցելու համար
«Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում.Վազգեն Մանուկյան
Արայիկ Հարությունյանը ևս խախտում է լռության օրը
«Պատիվ ունեմ» դաշինքից 9 հոգու ձերբակալել են. խուզարկություններ...
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին. «Իզմիրլյան բժշկական կենտրոն»
Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ. Արսեն Բաբայան
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը
Երիտասարդները հանրահավաքից հետո մաքրել են Հանրապետության հրապարակը (լուսանկար)
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահի հետ
Աստղաշեն եւ Պատարա գյուղերի միջեւ նոր բնակավայր է կառուցվում
Յալթայում ջրհեղեղի հետևաքով 18 մարդ տուժել է, 1-ը՝ մահացել
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն․ Գագիկ Սուրենյան
Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ
Ձեր ձայնը տվեք թուրքին ծնկի բերած ուժերին՝ 6-րդ կամ 24-րդ քվեաթերթիկին․ Հրանուշ Հակոբյան
Արտահերթ ընտրությունների լուսաբանման համար մոտ հինգ տասնյակ օտարերկրյա ԶԼՄ է հավատարմագրվել
Արմեն Սարգսյանի հրամանագրով սրտային վիրաբույժ Միհիր Սուսանին պարգևատրվել էր Մխիթար Հերացու մեդալով
Կարեն Կարապետյանին նկատել են «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբից դուրս գալուց
Ռուսաստանը 3.2 մլն դոլարով կֆինանսավորի Հայաստանի տուժած շրջանների աջակցությանն ուղղված ՄԱԶԾ նախագիծը
Ավելին
Ավելին