«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի և գործով մյուս մեղադրյալ Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Դատախազություն՝ հաստատման։ Այս մասին հայտնեցին ՀՔԾ-ից։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։
Նրան կալանավորել էին ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով: