Գյումրիում կնոջը ծեծելով սպանելու ու նրա 13-ամյա աղջկան մարմնական վնաս հասցնելու գործով կալանավորված 28-ամյա տղամարդն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) եւ 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով: