f

Անկախ

Դուք իշխանահաճո պաշտոնավոր եք և իշխանահաճո ցանկացած քայլ կարող եք անել. ԵՊՀ գիտխորհրդի անդամը՝ նախարարին


Ես որպես ԵՊՀ գիտխորհրդի անդամ խիստ վիրավորված եմ համալարանի գործունեության մասին ձեր տված գնահատականներից: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, ԵՊՀ գիտխորհրդի հետ հանդիպման ժամանակ դիմելով  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին ասաց գիտխորհրդի ամենատարեց անդամներից Գրիգորյանը:

«Դուք ասացիք, որ այստեղ եղել է խաբեություն, մարդիկ ընտրություն են կատարել կեղծիքով եւ ոչ մեկը չի կարողացել դրա մասին բարձրաձայնել: Դուք դրանով ձեզ էլ եք վիրավորում, որովհետեւ դուք եք եղել նաեւ խորհրդի անդամ:

Պարոն Դումանյան, չեք կարծո՞ւմ, որ ճգնաժամը Համալսարանում սկսվեց այն օրվանից, երբ նոր իշխանությունը եփկավ եւ սկսեց ամեն ճանապարհով վարկաբեկել ԵՊՀ-ն ու նրա ղեկավարությանը, չընտրեցին ռեկտոր, ընտրեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար եւ արդեն երկու տարի անձին պահեցին պաշտոնակատարի կարգավիճակում: Դրանով նաեւ այդ անձին հոգեպես պահեցին ծանր վիճակում: Նրանք համալսարանը վարկաբեկեցին իրենց կողմից այն կառավարելու համար: Եվ դուք նշանակվելով նախարար, ես կարծում էի, որ կշտկեք բացթողումները, կանցկացնեք ռեկտորի ընտրություններ գործող հոգաբարձուների խորհրդի կազմով: Դեռ օրենքը չընդունված, հակասահմանադրական քայլ կատարելով նորից իշխանության կողմից իրենց պարտադրված ռեկտորին նշանակելու համար: Սա անթույլատրելի է»,-ասաց նա:

Ի պատասխան նախարար Վահրամ Դումանյանն ասաց. «Դուք ճիշտ չընկալեցիք իմ ասածը: Ես չասացի 2006-ին կեղծվել է ռեկտորի ընտրությունը: Կա մամուլի հրապարակում եւ ես ասացի՝ օդում կախված լուրեր էին: Այո, պետք էր այդ մասին ասել, ես եմ որոշում ինչ ասել: Էդ դուք պետք է շատ բան չասեիք, ես լսել եմ ձեր ելույթները, կարոն Գրիգորյան: Իմ վարքում որեւէ քաղաքական, կուսակցական, իշխանահաճո նշույլ չփնտրեք»:

Գիտխորհրդի անդամը արձագանքեց. «Դուք իշխանահաճո պաշտոնավոր եք եւ ցանկացած իշխանության դեպքում կարող եք ցանկացած քայլ կատարել, ես դրանում չեմ կասկածում»:

Դումանյանն ասաց, որ այո, ինքն իշխանահաճո է այնքանով, որքանով անում է այն, ինչ մտածում է եւ համարում է ճիշտ:

«Ասում եք կանցկացնեիք ռեկտորի ընտրություններ: Այսինքն նխարարը պետք է անցկացներ ռեկտորի ընտրություննե՞ր: Կանոնադրությունը նայե՞լ եք: Նախարարությունն ի՞նչ կապ ունի: Այո, այն, ինչ արվում է այսօր պետք է արվեր 2 տարի առաջ, այո ուշացվել է ռեկտորի ընտրությունը եւ դրանից համալսարանը տուժել է: Մենք միշտ ենք դա ասել; Այո, ԵՊՀ-ին շտապ պետք է ռեկտոր, ԺՊ-ների ինստիտուտն իմ կողմից անընդունելի է»:

ԵՊՀ ՀՀ ԿԳՄՍ

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին