f

Անկախ

Սամվել Գասպարյան. «Հպարտ եմ, որ հայրենակիցներիս ուրախության րոպեներ պարգևեցի»


Վերջերս Մոսկվայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությնում  102 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկներն իրենց հաղթական ելույթներով ուրախության և հուզմունքի րոպեներ պարգևեցին ոչ միայն մարզաձևի երկրպագուներին, այլև ողջ հայ ժողովրդին: 
Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը  փայլուն հանդեդս եկան՝ հաջորդաբար նվաճելով  ոսկե և արծաթե մեդալներ՝ պարգևահարթակում հետ թողնելով ադրբեջանցի մարզիկին:
Անկախի հետ զրույցում Եվրոպայի նորընծա չեմպիոն Սամվել Գասպարյանը կիսվում է տպավորություններով՝ խոսելով առաջիկա ծրագրերի մասին:


-Շնորհավորում ենք Եվրոպայում 1-ինը ճանաչվելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը:
-Շնորհակալ եմ: Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու համար բավական երկար ժամանակ ունեինք: Դեռևս 1 տարի առաջ պատրաստ էի լավ ցուցանիշ գրանցելու համար, պարզապես համավարակի պատճառով բոլոր հնարավոր մրցաշարերը հետաձգվեցին: 
Բավականաչափ ժամանակ ունեինք գերազանց պատրաստվելու համար: Մեկ տարվաընթացքում   հավաքների մասնակցեցինք. թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն հրաշալի պատրաստված  մոտեցա առաջնությանը:


-Երկամարտի  390 կգ արդյունքով ճանաչվեցիք լավագույնը: Ի՞նչ տրամադրվածությամբ էիք մեկնել Մոսկվա:
-Մարտական տրամադրվածությամբ էի մեկնել. պատրաստ էի ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել, պարզապես մրցակցությունը թելադրեց, որ համեմատաբար համեստ արդյունք գրանցեմ: Պատրաստ էի շատ կիլոգրամներ բարձրացնել, ուղղակի հրում վարժության ժամանակ հրաժարվեցի 3-րդ մոտեցումից վնասվածքից խուսափելու համար: 
Հաղթական էի տրամադրված:  Գիտեի, որ մրցակիցներիս շարքում ադրբեջանցի մարզիկ կար: Ես և Արսենը տրամադրվել էինք այնպես, որ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթենք, քանի որ մեր ազգին հաղթանակներ են պետք: Կարևոր էր այս հաղթանակը. ցանկացած, անգամ կյանքի գնով հարկավոր էր հասնել դրան:


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
Այս հաղթանակն ինձ վստահություն ներշնչեց և էլ ավելի պարտավորեցրեց՝ նորանոր բարձունքներ նվաճելու համար: Հպարտ եմ, որ հայրենակիցներիս  էլ ուրախության րոպեներ պարգևեց:
Երբ հանդես եմ գալիս միջազգային ասպարեզում, առավել ևս հիմա, գիտակցում եմ որ ոչ միայն իմ, այլև ողջ ազգի անունից եմ ելույթ ունենում, ինչը շատ պատասխանատու է:

Հպարտության, ուրախության և հուզմունքի րոպեներ ապրեցի, երբ պատվո հարթակում  3-դ տեղում կանգնած ադրբեջանցի մարզիկը լսում էր մեր հիմնը: 
Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք  ներդրում ունեն իմ ձեռքբերումներում և այս հաղթանակում,  շնորհակալ եմ իմ անձնական մարզիչ Հարություն Եղոյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին, մարզիչ Վիգեն Խաչատրյանին,  թիմի բժիշկ Դավիթ Մոսինյանին և ֆիզիոթերապևտ Էդգար Ավետիքյանին:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
-Վնասվածք ունեմ, որը հարկավոր է բուժել, համապատասխան վերականգնողական շրջան պետք է անցնեմ, որպեսզի լրջորեն սկսեմ պատրաստվել աշխարհի առաջնությանը: 

Եվրոպայի առաջնություն Ծանրամարտ Մոսկվա չեմպիոն ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի Սամվել Գասպարյան

Այլ հոդվածներ հեղինակից

Այս անգամ այսպես ստացվեց. Գևորգ Գորգիսյան
ԲՏԱ նախարարի կինը վիրավորել է պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին. Վերջինս արձագանքելն է
Ընտրությունները գուցե ամրագրեցին տեղամաս եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններ․ Արա Աբրահամյան
Չենք ճանաչում ընտրության արդյունքները. Պատրաստվում ենք դիմել ՍԴ. «Հայոց Հայրենիք»
«Պատիվ ունեմ» դաշինքը կդիմի հասարակությանը․ Արմեն Աշոտյան
Գուլակյան փողոցում կրակոցներ արձակած անձին ոստիկանները վնասազերծել են․ հարուցվել է քրեական գործ
«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները. հայտարարություն
ՊԵԿ 100 աշխատակից վերապատրաստվել է
Մինչ կդիմեին ԿԸՀ, ընտրակաշառք տալու մեջ կասկածվող պատգամավորի թեկնածուն լքել է ՀՀ տարածքը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
Մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք չունեն նամուսի, պետականության գիտակցում. Գեղամ Նազարյան․ Hraparak.am
Հանրապետության 120 դպրոցներում իրազեկման և տարահանման միջոցառումներ են իրականացվել
Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ զանգվածների առաջնորդ. Коммерсантъ-ը` խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին
նիկոլը էն գոմիկների բազառից հետո մուռ ա պահել Շուռնուխի վրա, կեսը տվեց թուրքին, հիմա էլ փորձեց շուռնուխցուն արժեզրկել
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում ընտրությունները ճանաչել է մրցակցային
Երվանդ Քոչարի անսպառ երևակայությունից ծնված գծերի և հարթությունների համադրումների անկրկնելի աշխարհը
Վիրավոր ընկերոջը մենակ չեն թողնում. հայրենիքը վիրավոր է
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 3943-ն է, որից 3527-ը` այս պատերազմի արդյունքում
Սեփական ժողովրդին ատելը սեփական հողը ատելուն հավասար է
ԵԱՀԿ ԳԽ. Մենք աշխատում ենք ՄԽ շրջանակներում՝ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծմանը հասնելու համար
Ուզում եմ, այդ մարդիկ կայուն եկամուտով աշխատանքի գնալիս մի պահ նայեն հայելու մեջ Նաիրի Հոխիկյան
ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները. Դատախազություն
«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է ՍԴ. Վահե Հակոբյան
Արթուր Այվազյանը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
Ադրբեջան-Թուրքիա միջանցքի ճակատագիրն այս ընտրություններից է կախված․ թուրք վերլուծաբան
Ավելին
Ավելին