Այսօր՝ մարտի 12-ին, Ջերմուկում քարոզարշավի ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հեղափոխությունից հետո նախկիններն ասում էին՝ հեսա 2 ամսից ժողովուրդը կհիասթափվի, երկու ամսին անցավ, ասացին՝ 4 ամիս, հիմա էլ ասում են՝ տեսեք, գարնանը ինչ է լինելու:
«Եկել է գարունը, ինչ եք ծակուծուկերը մտել նախկին իշխանության ներկայացուցիչներ եւ մեր իշխանության դուրսպրծուկներ: Բա եկել է գարունը, լավ էլ շոգ է, լավ էլ թեժ է, եկեք թեժացրեք, տեսնեմ ոնց եք թեժացնում: Հեսա ժողովուրդը ձեզ ապրիլի 5-ին այնպես կթեժացնի, երեք ամիս գաք Ջերմուկի ձների մեջ թավալվեք, որ հովանաք»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ եթե նախկինում իշխանությունը կեղտոտվելու ճանապարհ էր, հիմա ամքրվելու ճանապարհ է. «Նա, ով պատրաստ չէ իշխանության մեջ ամեն օր լինել ավելի մաքուր, քան նախորդ օրն էր, նա տեղ չունի մեր կառավարության մեջ, թող գնա զբաղվի ուրիշ գործով: Հանրաքվեն նաեւ սրա մասին է: Ես ասում եմ՝ ով ժողովրդից գողանում է, իմ անձնական թշնամին է, ես մինչեւ վերջ գնալու եմ եւ ոչնչացնելու եմ այդ մարդուն, որովհետեւ նա հայրենիքի թշնամի է»: