f

Անկախ

Ընտրական նոր օրենսգիրքը, գործադրելո՞ւ է, չի գործադրվելո՞ւ կամ դավաճան իշխանությունների «հերթական» խաղը


ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության Ընտրական Օրենսգիրք Սահմանադրական Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը:

Օրենքում կատարված փոփոխություններից առնվազն երկուսն ուղղակի ազդեցություն կարող են ունենալ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա:

Որոշման 67-րդ հոդվածը փոխում է խորհրդարան անցնելու համար սահմանված նվազագույն շեմը, դա կուսակցությունների համար իջեցնելով 4 տոկոսի, իսկ մինչև երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում դա բարձրացնելով՝ 8 տոկոսի, իսկ 4-ից ավելի կուսակցությունների դեպքում 10 տոկոսի:

Հաջորդ փոփոխությունը, որը կարծես դուրս է մնացել հանրության ուշադրությունից վերաբերում է որոշման 69-րդ հոդվածով հետընտրական քաղաքական կոալիցիաների ձևավորման հարցում մտցված փոփոխությանը, որն իր կարևորությամբ գերազանցում է նախորդին:

Ըստ գործող օրենքի «6 օրվա ընթացքում, ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ՝ առավելագույնը երկու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ»:

Նոր օրենքում՝

ա) 6 օրվա ժամկետը բարձրացվել է 9 օրվա,

բ) կոալիցիա ձևավորելու նախապատվությունը տրվել է նախ հարաբերական մեծամասնությունը ստացած կուսակցությանը (դաշինքին),

գ) եթե 9 օրվա ընթացքում հարաբերական մեծամասնությունը չի կարողանում կոալիցիա ձևավորել, խորհրդարան անցած ցանկացած կուսակցություն (դաշինք) իրավունք է ստանում 5 օրվա ժամկետում կոալիցիա կազմել,

դ) հանվել է առավելագույնը երկու այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու սահմանափակումը:

Հարց է ծագում ե՞րբ է գործադրման հանձնվելու նոր օրենքը:

Օրենքի գլխավոր բաժինը գործադրման է հանձնվելու 2022 թվականի հունվարի 1-ից, որոշ հոդվածներ՝ պաշտոնական հրապարակումից 30 օր անց: Ինչ վերաբերում է հիշյալ կարևոր ու ազդեցիկ փոփոխություններին դրանք գործադրվելու են «հերթական» ընտրությունների նշանակման օրվանից:

Քանի որ առաջիկա ենթադրյալ ընտրություններն օրենքի բացատրությամբ լինելու են ոչ թե «հերթական», այլ «արտահերթ» առաջին հայացքից այնպես է թվում, որ հիշյալ փոփոխությունները չեն տարածվելու հունիսի 20-ի ընտրությունների վրա:

Սակայն որոշման 104-րդ հոդվածում թաքնված հակասությունը խոսում է այլ բանի մասին:

Սովորական պայմաններում Հայաստանի Հանրապետությունում օրենքով հաջորդ «հերթական» ընտրություններն անց են կացվելու ամենաշուտը 2023 թվականի դեկտեմբերին (եթե արտահերթ ընտրություններ չլինեն) և ամենաուշը 2026 թվականի հունիսին (եթե ընտրություններ լինեն): Երկու դեպքում էլ դրանք լինելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո, երբ արդեն ուժի մեջ մտած կլինի 100 էջանոց փոփոխությունների փաթեթը: Ապա ինչո՞ւ պիտի առանձնացվեին մի շարք օրենքներ և դրանց գործադրման հանձնվելու թվականը նշվեր «հերթական ընտրությունների նշանակման օրը»:

Դրա համար գոյություն ունի պարզ բացատրություն: Օրենքում մտածված կերպով տեղ գտած այս անորոշությունը դավաճան իշխանությունների ձեռքի խամաճիկը դարձած ԿԸՀ-ին թույլ է տալու համաձայն ընտրություններում արձանագրված արդյունքների որոշել հունիսի 20-ի ընտրություները համարվում են «հերթական», թե «արտահերթ» և դրա հետ կապված որ օրենքը կօգնի դավաճան իշխանությունների վերարտադրությանը:

Սահմանադրությունը բազմաթիվ անգամ սեփական մեկնաբանությամբ ոտնահարածների համար դժվար չի լինելու «հերթական» եզրույթը մեկնաբանել իրենց ցանկության համաձայն ու վերջին պահին փոխել խաղի կանոնները:

Հ.Գ. Օրեքի փաթեթի հղումը ներքևում:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում Ընտրական օրենսգիրք արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին