«Politico» պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի սենատոր Մարիա Քանթուելի գրասենյակի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Գրում է Gazeta.ru-ն:
Մերի Քանթուելը Վաշինգթոն նահանգից է, Դեմոկրատական կուսակցության անդամ է:
Աղբյուրների համաձայն՝ Քանթուելն իր բոլոր աշխատակիցներին հրամայել է այս շաբաթ հեռակա աշխատել: Նա նաև խնդրել է նրանց կորոնավիրուսի թեսթ հանձնել:
2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է դարձել: