ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրալիայի Մելբուրն քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակումների շարք է իրականացրել անցորդների վրա, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Գրում է Gazeta.ru-ն:
Վիկտորիա նահանգի ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը մարտի 11-ի երեկոյան մի շարք հարձակումներ է գործել անցորդների վրա քաղաքի փողոցներում՝ վիրավորելով ոստիկանի և երկու կանանց, որոնցից մեկը հետագայում մահացել է հիվանդանոցում, իսկ մյուսը գտնվում է ծանր վիճակում:
Ավելի ուշ՝ մարտի 12-ի գիշերը, կասկածյալը հարձակվել է մեկ այլ տղամարդու վրա, որը նույնպես մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո:
Հարձակում գործած անձը դիմադրություն է ցուցաբերել ձերբակալության ժամանակ և սպանվել: