f

Անկախ

Ընթացքի մեջ է Ծովակ-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգումը


Ճանապարհաշինական աշխատանքները վերսկսվել են Ծովակ-Ախպրաձոր միջհամայնքային նշանակության ճանապարհի վրա, որի ընդհանուր  երկարությունը կազմում է 14,4 կիլոմետր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի աշնանից, որոնք ընդհատվել էին ձմռան ամիսներին:

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1,4 միլիարդ դրամ, որի շրջանակներում կասֆալտապատվի նշված ճանապարհի 11,4 կիլոմետր հատվածը, իսկ մնացած 3 կիլոմետրի ասֆալտապատումը կիրականացվի այլ ծրագրերով:

Բացի հիմնական ճանապարհի ասֆալտապատումից, ծրագրի շրջանակներում կառուցվելու են նաև մայթեր, տեղադրվելու է ջրահեռացման համակարգ, հիմնանորոգվելու են դեպի դպրոց, մանկապարտեզ եւ կենսական նշանակության այլ կառույցներ տանող փողոցները:

Համաձայն պայմանագրի՝ Ծովակ-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել 2021 թվականի նոյեմբեր ամսին:

 Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն: Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ, տեղադրվում է հիմքի ավազային շերտը:

Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ Ծովակ-Ախպրաձոր ճանապարհի շինարարական տեղամասեր է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ ճանապարհաշինական աշխատանքները դիտարկելու նպատակով։

«Ի ուրախություն մեզ եւ Ծովակ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր  համայնքների բնակիչների՝ վերջապես հիմնանորոգվում է ռազմավարական կարեւոր նշանակության այս ճանապարհը, ինչի արդյունքում  թվարկված բնակավայրերում առաջընթաց կգրանցվի թե՛ գյուղատնտեսության, թե՛ զբոսաշրջության ոլորտներում։ Ճանապարհը հիմնանորոգման չէր ենթարկվել 1980-ական թվականներից ի վեր»,-նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Գեղարքունիքի մարզ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին