ՀՀ երեք նախկին նախագահները փորձում են մեղքն ուրիշների վրա գցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ պատերազմի ժամանակ նրանք ցանկանում էին համատեղ նախաձեռնությամբ հանդես գալ, սակայն նրանց չհաջողվեց, սակայն մեղավոր ճանաչեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Առաջիկա ընտրություններին ժողովուրդն իր գնահատականը կտա: 2017 թվականին նման գնահատակ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժին, 2018-ին՝ Հանրապետական կուսակցությանը, երբ ընդամենը 1,5 տարի անց նրանց հավաքած ձայներից 770 հազարը կրճատվեց մինչեւ 59 հազար»,-նշեց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ առաջին նախագահը երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկել էր ընտրություններում հանդես գալ միասնական դաշինքով: