f

Անկախ

Փաշինյանն իր ամեն ասածի համար պիտի ունենա հիմքեր, ոչ թե խոսի, հետո դատի տան, սկսի հիմքեր փնտրել. Հայկ Ալումյան


Նիկոլ Փաշինյանն ապացույց չունենալով՝ այդ հայտարարություններն արել է, հիմա էլ 1 տարի է՝ դատի ենք տվել, 1 տարվա մեջ ինչքան ապացույցներ կարող էր հավաքել, եթե իր ասածներն իրականության համապատասխանում էր։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։

«1 տարվա մեջ էլ ոչինչ չի կարողացել հավաքել, որպես ապացույց բերել է մի ռուսական կայքից 2011 թվականի տեղեկատվություն, թե իբր էս-էս գույքերը պատկանում են Ռոբերտ Քոչարյանին։ Այսքան ժամանակ այսքան հնարավորություն ունենալով ապացույց հավաքելու եւ այսքանից հետո ունենալ միայն ռուսական մի կայքից տպված մի ինֆորմացիա, դա ոչ թե նշանակում է, որ ինքը անհիմն հայտարարություններ է արել, այլ դա նշանակում է, որ այդ հայտարարություններն ի սկզբանե սուտ են եղել»,- նշեց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ այս գործով դատական նիստերը ձգձգվում են, հաջորդ նիստը սեպտեմբեր ամսին է նշանակվել, Ալումյանն ասաց. «Դժբախտաբար, քաղաքացիական գործերով 3 ամիս հետո եթե դատական նիստ է նշանակվում, այսօր դա համարվում է լավ, համարվում է, որ դատավորը բավականին արագ է դատական նիստը նշանակել։ Մեր քաղաքացիական գործեր քննող դատավորներն այն աստիճանի են ծանրաբեռնված, որ երբեմն դատական նիստը նշանակում են 6 ամիս հետո, անգամ 1 տարի հետո։ Իհարկե մեզ համար կարեւոր է, որ հնարավորինս շուտ դատավարությունն ավարտվի, շուտ երեւա այն ամենն ինչ մենք պատրաստվում ենք ցուցադրել դատավարության ընթացքում, թե ինչ ձեւով է այդ ինֆորմացիան ստեղծվում, ինչ աստիճանի անբարեխիղճ ձեւով է այդ ինֆորմացիան օգտագործվում եւ տարածվում»։

Ալումյանի խոսքով՝ պատասխանող կողմը չունենալով ապացույցներ՝ ուզում է ապացուցման բեռը դնել հայցվոր կողմի վրա. «Մենք աշխատեցինք, որ ապացուցման բեռը շարունակի մնալ պարոն Փաշինյանի վրա, ինքն ի վերջո նախապես իր ամեն ասածի համար պիտի սովորի, որ մի բան խոսելուց առաջ դրա տակ պիտի ունենա հիմքեր, ոչ թե խոսի, որ հետո դատի կտան, նոր սկսի հիմքեր փնտրել»։

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Նշենք, որ ըստ հայցվոր կողմի՝ զրպարտություն է համարվել այդ ժամանակահատվածում արձակուրդում գտնված Նիկոլ Փաշինյանի կողմից արված հետեւյալ երեք հայտարարությունները։

Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու քարոզարշավի ընթացքում 2020 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթեւ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, բանակի զարգացման եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք։ Նրանք Հայաստանում քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն չունեն՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, նրանք հիմա միայն մի՛ բան ունեն անելու՝ կամավոր, թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձնել բանակին, Զինված ուժերին, Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդին, եւ ժողովուրդը կքննարկի՝ ների նրանց, թե չների»։

Նիկոլ Փաշինյանի կողմից արված երրորդ հայտարարությունը, որը հայցվոր կողմը զրպարտչական բնույթի է համարել՝ հետեւյալն է. «Այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են եւ նրա ընտանիքի եւ մյուսների: Թող բերեն ու վերադարձնեն»։

Հայկ Ալումյան Նիկոլ Փաշինյան

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին