f

Անկախ

Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը. Գեղամ Նազարյան


«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը հոդվածը գրել, որը ներկայացնում ենք ստորև։

«Երեկ, Ազգային ժողովում  պարտության սիմվոլի ելույթը հարցադրում առաջացրեց. պարզապես խելագա՞ր է, թե՞ դերասանություն է անում:

Ճանաչելով նրան, կարծում եմ, որ նա դերասանություն է անում, խելագար է խաղում, որ խուսափի դատավարությունից։

Պարտության սիմվոլը տեղեկացված  է, որ վերջին շաբաթներին  իր վարկանիշը  գահավիժում է եւ ամբողջապես կորցրել է կառավարելիությունը։

Առաջիկայում կտեսնենք  խելագարության էլ ավելի ցցուն բեմականություններ։ Սրանք պարտության սիմվոլի աղեկտուր ճիչերն են իր անխուսափելի պարտությունից առաջ:

Նա ազգային աղետ է եւ եթե  նրան չհեռացնենք իշխանությունից եւ թույլ տանք վերարտադրվի, ապա ամիսների ընթացքում  կիրականացնենք մեր թշնամիների վաղեմի երազանքը:

Այս իրավիճակում բոլոր առողջ ուժերի, հայրենիքը սիրողների թիվ մեկ խնդիրը պետք է դառնա պարտության սիմվոլին իշխանությունից հեռացնելը եւ հայկական նյուրնբերգյան դատավարության կազմակերպումը:

Այս պայմաններում այլ ելք չտեսնելով՝ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության անունից սկսում ենք ակտիվ  հանդիպումներ, խորհրդակցություններ երկրի տարբեր ծայրերում ապրող հերոս տղերքի ընտանիքների հետ՝ համախմբելու երկրի փրկության համար առկա ներուժը, ամփոփելու առկա տրամադրությունները՝ առաջիկա արտահերթ ընտրություններում համախմբված հանդես գալու եւ հաղթանակ ձեւակերպելու համար։ Քննարկումների արդյունքում կհստակեցվեն նաեւ մեր մոտեցումները՝ ընտրությունների մասնակից հիմնական քաղաքական ուժերի հանդեպ՝ ավելի լավ պատկերացնելու նրանցից յուրաքանչյուրի ներուժը՝ մեր ընդհանուր խնդիրների լուծման եւ մեր միասնական նպատակներին հասնելու ճանապարհին։

Ստեղծված իրավիճակում երկրի փրկության գործը բոլորինս է, եւ հատկապես նրանցը, որոնց որդիներն իրենց ամենաթանկը՝ կյանքը տվեցին հանուն հայրենիքի, որոնց հազարավոր որդիները վիրավոր են, անհետ կորած կամ գերության մեջ»:

Գեղամ Նազարյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին