2021 թվականի ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվածների մեջ գերակշռել է աղջիկների թիվը։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի ապրիլին մարզի բուժհաստատություններում գրանցվել է 133 ծնունդ, որոնցից 70-ը աղջիկներ են, 63-ը՝ տղաներ։ 76 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 21 երեխա՝ Գավառի, 18 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 13-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 5-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ապրիլին մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցված ծնունդների քանակը 2020 թվականի ապրիլի համեմատ ավելացել է 17-ով։