f

Անկախ

Մեկ օրում Հանրապետությունում 12 ՃՏՊ է գրանցվել


Հունվարի 22-ին, ժամը 12.00-ին, 30-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 10.55-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակման պատճառով ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 22-ին, ժամը 15.15-ին, Երևանի Չարենցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 22-ին, ժամը 16.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 89-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 22-ին, ժամը 15.45-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում իրար են բախվել «Սիտրոեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 22-ին, ժամը 10.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 22-ին, ժամը 14.50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 22-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Մռավյան փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 22-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 6-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կանգառի պատին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 32-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 22-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքում «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 22-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է հունվարի 18-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շչերբինայի փողոցի 2-րդ հանրակացարանի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենայի տվյալներն ու վարորդի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 22-ին, ժամը 14.05-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

ՀՀ Ոստիկանություն ՃՏՊ

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին