Խաղաղ օվկիանոսում՝ Տոնգայի Թագավորության ափերի մոտ, երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից։ Գրում է Gazeta.ru-ն։
Երկրաշարժի մագնիտուդը 5,5 բալի է հասել: Էպիկենտրոնը գտնվել է թագավորության մայրաքաղաք Նուկուալոֆա քաղաքից հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 22,4 հազար մարդ, իսկ օջախի խորությունը 10 կիլոմետր է կազմել։ Ցունամիի սպառնալիքի կամ ավերածությունների մասին չի հաղորդվել:
Ավելի վաղ 5,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Պետրոպավլովսկ-Կամչատսկից 161 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կրոնոցկի ծոցում 60 կմ խորության վրա, սակայն ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չեն հաղորդվել
Կամչատկայի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ բնակավայրերում երկրաշարժը չի զգացվել: Քաղաքացիներից Կամչատկայի երկրամասի մունիցիպալ շրջանների միասնական դիսպետչերական ծառայություն զանգեր չեն ստացվել: