Օլիվիա Ուայլդի երկրպագուին երեք տարի ժամկետով արգելվել է մոտենալ դերասանուհուն։ Այդ մասին հայտնում է TMZ պորտալը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերին։ Գրում է Gazeta.ru-ն։
30-ամյա Էրիկ Նաթանիել Ֆուսը պարբերաբար գալիս էր դերասանուհու տան մոտ, նամակներ թողնում նրա ու Ուայլդի նախկին ամուսնու՝ Ջեյսոն Սուդեյկիսիի համար, և պնդում, որ նա հանդիպում է աստղի հետ:
«Ես հուսահատորեն պայքարում եմ իմ մտքի դեմ», - գրել էր նա իր նամակներից մեկում:
Բացի այդ, Ֆուսին արգելվել է մոտենալ Սուդեյկիսին և նախկին զույգի երեխաներին:
Օլիվիա Ուայլդը, որն այժմ հանդիպում է երաժիշտ Հարի Սթայլսի հետ, 2021 թվականի ապրիլին դատական հայց ներկայացրեց, քանի որ անհանգստանում էր, որ հետապնդողը կգտնի իր նոր բնակության վայրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեյլոր Սվիֆթին պետապնդող երկրպագուի ձերբակալության մասին: Տղամարդուն բերման են ենթարկել երգչուհու Նյու Յորքի բնակարան մուտք գործելու փորձ կատարելու համար, հետապնդողը ոստիկանությանը հայտնել է, որ Սվիֆթի հետ շփվել է ինստագրամում: