f

Անկախ

Իշխանանականները պատվաստվում են «SPUTNIK V»-ով, ժողովրդին պատվաստում՝ «ASTRAZENECA»-ով․՛՛Հրապարակ;՛՛


Այսօր ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այցելել է «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոն և պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Նախարարի պաշտոնակատարը կոչ է արել զերծ մնալ նախապաշարումներից և գիտակցաբար ընդունել պատվաստվելու անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ միանալով «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր» կարգախոսին:

Նախարարության հաղորդագրության մեջ, սակայն, նշված չէ, թե ի՞նչ պատասվաստանյութով է պատվաստվել Դումանյանը, ուստի փորձեցինք դա ճշտել նախարարությունից՝ նկատի առնելով, որ շարքային քաղաքացիներին պատվաստում են «AstraZeneca»-ով, իսկ պաշտոնյաներին՝ անվտանգ «Sputnik v»-ով, պարզվեց Դումանյանը ևս բացառություն չէ, նա «Sputnik v»-ով է պատվաստվել։ 


Նշենք, որ նախարարությունից դժկամությամբ պատասխանեցին ՛՛Հրապարակի՛՛ հարցին, ասելով, թե դա ի՞նչ մի կարևոր բան է։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ է «Sputnik V»-ով պատվաստվել, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ։ 

Չնայած, որ վարչապետ Փաշինյանը երեկ չպատասխանեց պատգամավորի հարցին, թե ի՞նչ պատվաստանյութով է պատվաստվել, սակայն այսօր հայտնի դարձավ, որ նա նույնպես «Sputnik V»-ով է պատվաստվել։ Փաստորեն ստացվում է, որ իշխանականների «արյունը կապույտ» է, նրանք հասարակ ժողովրդին վտանգավոր «AstraZeneca» են դեմ տալիս, սպառնալիքներով ու համոզելով փորձում պատվաստել այդ նյութով, իսկ իրենք պատվաստվում են որակյալ ռուսական պատվաստանյութով։ «Սոցիալական արդարության» բացառիկ դրսևորումներ են սրանք՝ ընտրությունների շեմին։ Այն իշխանության կողմից, որը ողջ օրը խոսում է այն մասին, որ իրենք ժողովրդի իշխանությունն են եւ նրա մի մասնիկը։

 

պատվաստումներ իշխանություններ խմբագրի ընտրանի

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին