Մարտի 11-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և հենակետից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծղուկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:51-ին, մարվել՝ 03:40-ին: Այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր: